ՖՈՏՈ ԴԱՍԸՆԹԱՑ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ 8

Նոր մասնագիտություն 1,5 ամսում

  • 6
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
  • 1,5 ժամ
    օրական
Սկիզբ՝ 23.04.20
Ավարտ՝ 04.06.20
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Գրանցման վերջնաժամկետը՝ 22.04.2020

ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ՝

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պրոֆեսիոնալ լուսանկարիչ 17 տարվա աշխատանքային փորձով

  • Երաշխավորում ենք՝

    - հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 12 դասաժամերի ընթացքում
    - ամբողջ գումարի հետ վերադարձ՝ դասընթացը Ձեզ համար արդյունավետ չլինելու դեպքում:

  • Դասընթացը ներառում է՝

    տեսական և գործնական պարապմունքներ, որոնք ապահովում են սկսնակ լուսանկարչի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորումը:

  • 4 պատճառ՝ ինչու մասնակցել դասընթացին՝

    1. դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը
    2. տեսական և գործնական պարապմունքներ
    3. դասերն անց են կացվում երեկոյան ժամերին
    4. պրակտիկայի ձեռքբերում դասընթացի շրջանակներում:

  • Դասընթացի արդյունքում՝

    սկսնակ և սիրողական լուսանկարիչները կտիրապետեն իրենց լուսանկարչական սարքի ողջ հնարավորություններին, կսովորեն լուսանկարչական արվեստի հմտությունները և կտիրապետեն բոլոր նրբություններին՝ լուսանկարչական սարքի բաղկացուցիչ մասեր, կոմպոզիցիա, լույս և այլն:

Դասավանդվող թեմաները՝

1) Թվային հայելային ֆոտոխցիկ`

- ինչով է թվային հայելային ֆոտոխցիկը տարբերվում մյուս տեսախցիկներից: Ինչպես են աշխատում մատրիցան և ժապավենը
- դիաֆրագմա և դիաֆրագմայի նշանակությունը, փականակ և պահաժամ, մատրիցա և զգայունություն, լուսազգայունություն (ISO) և աղմուկ
- լուսանկարչության բոլոր չափանիշների փոխազդեցությունը

2) Դիաֆրագմա և սրության խորություն`

- սրության խորությունը և ինչպես այն կառավարել: Ի՞նչ է իրենից ներկայացնում հիպերֆոկալ հեռավորությունը և ինչպես այն օգտագործել: Սրության խորություն նախադիտման կիրառումը

3) Պահաժամ և շարժ`

- ինչպե՞ս լուսանկարել շարժվող առարկան կամ, ընդհակառակը, ստիպել, որ այն մի պահ անշարժանա

4) Էքսպոզիցիայի չափում (Замер экспозиции)`

- ե՞րբ չարժե վստահել էքսպոնոմետրի ցուցանիշներին: Հիստոգրամ և դինամիկ դիապազոն: Էքսպոզիցիայի փոխհատուցում և դրա տարբեր պահաժամերը

5) Սպիտակ գույնի բալանսը և ֆայլերի ձևաչափերը

6) Ֆոկուսավորում և նկարահանում`

- ֆոկուսավորման ռեժիմները. Ավտո և մեխանիկական ֆոկուս: Նկարահանման ռեժիմ: Լուսանկարչական ապարատի ռեժիմները: Էքսպովիլկա և HDR

7) Օպտիկա և մատրիցայի ձևաչափերը`

- առարկաների ֆոկուսային հեռավորոության հասկացությունը: Կադրի ձևաչափի և ֆոկուսային հեռավորության կապը: Կռոպ-ֆակտորի հասկացությունը: Ֆիլտրերն ու նրանց ֆունկցիաները

8) Կոմպոզիցիայի հիմունքներ`

- հեռանկարները կադրում, խորությունը: Համաչափություն և անհամաչափություն: Շարժում: Կադրի ստատիկ և դինամիկ դասավորությունը, անկյունագծերը: Ռիթմ: Պատկերի ընկալումը դիտորդի կողմից: Կոմպոզիցիա: Կոմպոզիցիայի կանոնները, ճիշտ լուսանկարի հասկացությունը, կանոնների խախտում: Լուսանկարում ոսկե հատումը, գծերը և ձևերը: Հեռանկարները լուսանկարում, համաչափություն և անհամաչափություն, կոմպոզիցիայի հավասարակշռություն: Գծերի միջոցով տրամադրության ստեղծումը: Սեփական և ուրիշների լուսանկարների գնահատումը

9) Լույս`

- լույսի հիմնական դերը լուսանկարչության մեջ: Լույսի հետ աշխատանքի հիմքը
- ստուդիայի լույսը: Իմպուլսային լույս և կայուն, յուրահատկություններ, տարբերություններ: Ստուդիայի լուսաբռնկիչներ, նրանց կառուցվածքը
- լույսի հոսքը ձևավորող լուսաբռնկիչների ծայրակալներ: Նրանց արդյունավետ գործունեությունն ու օգտագործումը
- աշխատանք լույսի մշտական աղբյուրի հետ: Բազային պրակտիկ վարժություն՝ մոդել-լույս: Լուսաստվերային նկարների ստեղծում, նրանց փոփոխությունը լույսի աղբյուրի տեղափոխման միջոցով
- լուսաձևավորող ծայրակալի միջոցով լույսի բնույթի փոփոխությունը: Ռեֆլեկտորի, սոֆթ-բոքսի, դիմանկարչական ափսեների (портретные тарелки), տուբուսայի (тубуса), շտորոկի (шторок) պրակտիկ կիրառումը

10) Եզրափակիչ`

- լուսանկարների ընտրություն և վիդեոնյութերի դիտում

  • Ու՞մ համար է դասընթացը՝

    - նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հմտություններ լուսանկարչական ոլորում
    - նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել լուսանկարչական սարքի հետ աշխատանքի նրբություններին
    - նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել լուսանկարչական արվեստը
    - և նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն կարճ ժամանակահատվածում:

  • Լրացուցիչ տեղեկություններ՝
    • դասընթացին զուգահեռ մասնակիցները կստանան դասավանդվող առարկաների և լրացուցիչ նյութերի էլեկտրոնային տարբերակները
      - դասընթացը ավարտողները կստանան մասնակցության վկայական
      - լսարանները հարմարավետ են՝ ապահովված անհրաժեշտ գույքով:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ`

100.000 ֏
60.000 ֏
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Պարտադի՞ր է ունենալ լուսանկարչական ապարատ

Այո, պարտադիր է:

Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն

Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 1-1,5 ժամ:

Ինչպե՞ս մասնակցեմ

Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ:

Դասընթացին արդեն մասնակցել են`

Ամալյա Չանդիրյան

Ամալյա Չանդիրյան

Անահիտ Պապիկյան

Անահիտ Պապիկյան

Աննա Կիրակոսյան

Աննա Կիրակոսյան

Գայանե Սաֆարյան

Գայանե Սաֆարյան

Գևորգ Պողոսյան

Գևորգ Պողոսյան

Գոռ Մկրտչյան

Գոռ Մկրտչյան

Լիանա Թուրյան

Լիանա Թուրյան

Լիլիթ Վարդանյան

Լիլիթ Վարդանյան

Լուիզա Ֆալե

Լուիզա Ֆալե

Հասմիկ Գասպարյան

Հասմիկ Գասպարյան

Մանե Եգանյան

Մանե Եգանյան

Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան

Նաիրա Սայիլյան

Նաիրա Սայիլյան

Սոնա Ավետյան

Սոնա Ավետյան

Ստելլա Ավետիսյան

Ստելլա Ավետիսյան

ՆԱԽՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԱՅԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ՈՐ ԿՀԵՏԱՔՐՔՐԵՆ ՔԵԶ

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի արդյունքում մասնակիցները կունենան հյուրընկալության գործառույթների և կառավարման բազմազան ասպեկտներին վերաբերող գիտելիքներ՝ զբոսաշրջության տեսակները և նրանց դերը Հայաստանում, հյուրանոցների հիմնական ստորաբաժանումների եւ նրանց պարտականությունների հիմնական առանձնահատկությունները, հաճախորդներին ծառայությունների տեսակները և մատուցման ուղիները:լ տրամադրված ծառայությունները, լավ ծառայություն մատուցելու համար:

  • 5
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
Արտագնա

Դասընթացի արդյունքում մասնակիցների ձեռք կբերեն հիմնական գիտելիքներ և հմտություններ, հաճախորդի հետ աշխատանքի հիմնական սկզբունքներ, արտագնա տուրիզմի

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
Զբոսավարների պատրաստման դասընթաց

Դասընթացի արդյունքում մասնակիցները կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեն նոր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում...

  • 16
    շաբաթ
  • 3 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

Դասընթացի արդյունքում սկսնակ ավիադիսպետչերները կսովորեն AMADEUS ծրագիրը, կտիրապետեն ավիատոմսերի վաճառքի հմտություններին, ինչպես նաև...

  • 6
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
Ներգնա տուր մենեջերների դասընթաց

Դասընթացի արդյունքում Դուք կկարողանաք մշակել զբոսաշրջային երթուղիներ և փաթեթներ և կտիրապետեք զբոսաշրջային փաթեթի բաղադրիչները լրացնելու...

  • 8
    շաբաթ
  • 3 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ԶԱՆԳԱՀԱՐԻՐ

+374 44 362131

ԳՐԵՔ ՄԵԶ