ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Այստեղ դու կարող ես ծանոթանալ մեր կողմից առաջարկվող դասընթացներին և մաստեր կլասերին: Մասնակցիր և ստացիր նոր գիտելիքներ նոր արդյունքների հասնելու համար

ԱՌԱՋԻԿԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Զբոսավարների պատրաստման դասընթաց

Դասընթացի արդյունքում մասնակիցները կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեն նոր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում...

  • 48 շաբաթ
  • 3 օր շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

Դասընթացի արդյունքում սկսնակ ավիադիսպետչերները կսովորեն AMADEUS ծրագիրը, կտիրապետեն ավիատոմսերի վաճառքի հմտություններին, ինչպես նաև...

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի արդյունքում մասնակիցները կունենան հյուրընկալության գործառույթների և կառավարման բազմազան ասպեկտներին վերաբերող գիտելիքներ՝ զբոսաշրջության տեսակները և նրանց դերը Հայաստանում, հյուրանոցների հիմնական ստորաբաժանումների եւ նրանց պարտականությունների հիմնական առանձնահատկությունները, հաճախորդներին ծառայությունների տեսակները և մատուցման ուղիները:լ տրամադրված ծառայությունները, լավ ծառայություն մատուցելու համար:

  • 5
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
Արտագնա

Դասընթացի արդյունքում մասնակիցների ձեռք կբերեն հիմնական գիտելիքներ և հմտություններ, հաճախորդի հետ աշխատանքի հիմնական սկզբունքներ, արտագնա տուրիզմի

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԹՎԵՐՈՎ

  • 7
  • 2
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
  • 1
  • 0
  • 5
  • 2
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
  • 1
  • 9
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

  • ԳՐԱՆՑՈՒՄ
    Դասընթացին մասնակցելու համար գրանցվիր դասընթացի նկարագրության էջում
  • ԲԱՑ ԴԱՍ
    Արի բաց դասին՝ դասընթացին մասնակցությունդ հաստատելու և անհրաժեշտ հարցերի պատասխանները ստանալու համար
  • ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    Մասնակցիր դասընթացին և ձեռք բեր նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ, նոր հնարավորություններ
  • ՎԿԱՅԱԿԱՆ
    Եվ դասընթացի ավարտին ստացիր մասնակցության վկայական

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նարինե Վարդանյան

Շնորհակալ եմ շատ ONE WAY TRAINING-ից ։ Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով․ և՜ դասախոսական կազմը, և՜ վայրը ,և՜ այն ինֆորմացիան,որը շատ կարճ ժամանակահատվածում տրվեց մեզ, ամեն-ինչ շատ ճիշտ էր ընտրված։ Այս դասընթացի շնորհիվ ես արդեն միացել եմ One Way թիմին։ Շնորհակալ եմ ։

01 / 08 / 2018

Տարոն Հակոբյան

Բոլոր ցանկացողներին միանշանակ խորհուրդ եմ տալիս մասնակցել One Way-ի կազմակերպած դասընթացներին

24 / 05 /2018

Սյուզի Ամիրյան

Էն որ լիքը բան ես սովորում, բայց ոչ թե նվնվալով ու չուզելով, այլ շատ հավես ու հետաքրքիր ձևով` անմիջական ու ինտերակտիվ միջավայրում... շնորհակալություն շաա՜տ

12 / 05 / 2018

Համիկ Աբրահամյան

Նոր, պահանջված, հետաքրքիր մասնագիտություն... որակյալ ու համակարգված դասավանդում... հետևողական և սրտացավ մոտեցում բանիմաց և պատրաստակամ մասնագետների կողմից � Միանշանակ 5+ )))

24 / 05 /2018

Մարութ Հայրապետյան

Հաճելի միջավայր, սրտացավ ու նրբանկատ դասախոսական կազմ. Շնորհակալ եմ ONE WAY TRAINING -ին դասընթացների ճիշտ կազմակերպման և ունեցած գիտելիքներն օգտագործելու հնարավորություն տալու համար. Դուք լավագույնն եք💪💪

14 / 08 / 2018

Թամարա Մակարյան

The trainer was excellent. She made the session interesting and relevant to our team members / area of work. Our trainer very quickly understood the dynamics of the group and delivered the course in a manner appropriate to it and with great humour. What could potentially have felt like a long day proved to be fun, enjoyable, informative and good for team building. Great thanks to Naira. Also great thanks to Rima to be so patiant with everyone. 😍❤️

30 / 11 / 2019

Նաիրա Էլլարյան

Շնորհակալություն եմ հայտնում One Way-ի ողջ անձնակազմին զբոսավարների հետաքրքիր, բովանդակալից և ուսուցողական դասընթաց կազմակերպելու համար: Անսահման շնորհակալությունս եմ ուզում հայտնել հատկապես դասախոսներին՝ Դավիթին, Նարինեին և Լուսինեին իրենց գործում մեծագույն նվիրվածություն ցուցաբերելու և իրենց դասավանդած առարկաների հանդեպ յուրաքանչյուրիս մեջ մեծ սեր ու հետաքրքրություն սերմանելու համար:

11 / 12 / 2019

Քրիստինա Մանվելյան

Արդեն 4 ամիս է ինչ մասնակցում եմ One Way training-ի դասընթացներին:Լինելով մարդ,ով բացարձակ կապ չի ունեցել արվեստի,ճարտարապետության,կրոնի,աշխարհագրության ,ինչու ոչ, նաև պատմության հետ,վստահ կարող եմ ասել ,որ ես հիմա գիտելիքներով զինված մարդ եմ ու այս ամենի մեջ մեծ ներդրում ունեն դասընթացի հզոր դասախոսական կազմը (Նարինե Շալունց,Դավիթ Դավթյան,Լուսինե Թումանյան),ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին մեզ տալու այն ամենը ինչ իրենք գիտեն:Շնորհակալություն նրանց և One Way-ի ամբողջ անձնակազմին😊

11 / 12 / 2019

Քրիստինա Մաղդիչյան

Professional training sessions, a lot of value and informations provided in short period. Warm and exciting atmosphere!! Mrs. Solakhian is a real inspirational role model! Good job One Way team! Wish you more success!! Future is ahead!!❤

26 / 12 / 2019

Մհեր Մայիլյան

Շնորհակալություն եմ հայտնում ONE WAY TRAINING-ին և բոլոր դասավանդողներին( Դուք լավագույնն եք👍🏻👍🏻👍🏻)համակարգված և հիմնավոր գիտելիքներ տրամադրելու համար: Զբոսավարի մասնագիտությունը ամենայարևորներից մեկն է: Չկա ավելի կարևոր ու հաճելի բան, քան սեփական հայրենիքի պատմությանն ու մշակույթին ծանոթանալը և բոլորին ծամոթացնելը🇦🇲🇦🇲🇦🇲

02 / 03 / 2020

Աշոտ Թոփուզյան

Ընտիր էր ամեն ինչ... Մնացածը կախված է մեզանից, Շնորհակալ եմ Դավիթին ու իր թիմին գիտելիքների համար։ Երբ ավելի ու ավելի ես սկսում սիրել քո երկիրը քո մշակույթը։ Շնորհակալություն One Way training-ին հնարավորություն ստեղծելու համար։

02 / 03 / 2020

Փայլանուշ Գևորգյան

Taking part in tour guide courses was the best decision I made this year. Lockdown months couldn't be more productive 🥰 Huge thanks to the wonderful staff, the brilliant teachers and all those who made it happen ❤️ You're incredible 🏆 Let's discover our beautiful homeland together 🙋🏻‍♀️

22 / 09 / 2020

Գայանե Գրիգորյան

Հայաստանը յուրովի սիրելու հայրենիք է և այդ յուրովի սիրելու ու ճանաչելու հնարավորությունը մեզ ընձեռվեց ONE WAY TRAINING-ի շրջանակներում իրականացվող զբոսավարների պատրաստման դասընթացների շնորհիվ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բարեհամբույր, բանիմաց և հոգատար դասախոսներին՝ Գառնիկին, Դավիթին, Նարինեին:Ինչպես նաև դասընթացները համակարգող մեր սիրելի Ռիմային՝ այս չորս ամիսները մեր կողքին լինելու և համբերատար հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալությու՜ն

22 / 03 / 2022

Լուսիենե Մալխասյան

Զբոսավարների պատրաստման դասընթացին մասնակցելը իմ կողմից ճիշտ որոշման կայացում էր, ինչի մեջ ավելի համոզվեցի պրակտիկ դասերին մասնակցելուց հետո: Այն և՛ մատչելի էր, և՛ արագ և ՛ պրակտիկ բոլոր առումներով: Դասախոսները լավագույն մասնագետներից էին, ինչը շատ պարզ երևում էր դասընթացի ողջ ընթացքում: Հատուկ շնորհակալություն նաև իմ պրակտիկայի ղեկավար կամ ուղեկից գիդին՝ Տաթևին՝ պրակտիկան լավ ու ուրախ մթնոլորտում կազմակերպելու, լավ բացատրելու, նաև մեզ ճիշտ ուղություն ցույց տալու համար: Չմոռանամ նշել նաև Ռիմային, ում միշտ դիմել եմ տարբեր հարցերով և միշտ հարցերս լուծում ու պատասխան են ստացել: Շնորհակալություն ONE WAY-ի ողջ անձնակազմին դասընթացը ստեղծելու և ընթացիկ դասապրոցեսը լավ կազմակերպելու համար: Կարևորներից մեկն այն էր, որ դասապրոցեսի և գործնական դասերի ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, որոնց հետ ունեցած հիշողությունները անմոռանալի են: Շատ շնորհակալություն! Չմոռանամ նաև շնորհակալություն հայտնել վարորդներին՝ մեր տեղափոխումն անվտանգ ու ապահով իրականացնելու և մեզ հանդուրժելու համար:

22 / 03 / 2022

Գևորգ Մաճկալյան

Շնորհակալ եմ ONE WAYTRAINING-ին կազմակերպած որակյալ դասընթացների համար։ Զբոսաշրջության ոլորտում նոր մասնագիտություն ձեռք բերելու համար միանշանակ կարող եք դիմել այս կազմակերպությանը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դասընթացները համակարգող Ռիմա Պողոսյանի պրոֆեսիոնալ աշխատանքը։

22 / 03 / 2022

Աշխեն Մեսրոպյան

Ինֆորմացիայով լեցուն 4 ամիսներ և գործնական դասեր։ Շնորհակալություն One way թիմին

23 / 03 / 2022