ԲԼՈԳ

2020թ Եվրոպայի ամառային դպրոցներն ու ուսումնական ծրագրերը

2020թ Եվրոպայի ամառային դպրոցներն ու ուսումնական ծրագրերը

10.03.20

Շատերիս պլաններում կա արտերկրում սովորելը։ Իսկ ինչո՞ւ հետաձգել։ Առջևում ամառային արձակուրդներն են, և կարելի է հենց այդ ժամանակահատվածն օգտագործել Եվրոպայում ամառային դպրոց հաճախելու կամ ուսումնական ծրագրին մասնակցելու համար։ Հաշվի առնելով անգամ ամռան բավականին մեծ ծանրաբեռնվածությունը, կխոսենք տարբեր տևողության ծրագրերի մասին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2020թ Եվրոպայի ամառային դպրոցներից ու ուսումնական ծրագրերից առավել հայտնիները, վերջիններիս անցկացման պայմանները։

Եվրոպայի ամառային դպրոցներն

ELISAVA Barcelona դիզայնի և նախագծման դպրոց

 

Անց է կացվում Բարսելոնայում, Իսպանիա։ Լեզուն, որ անհրաժեշտ է իմանալ դպրոցում սովորելու համար անգլերենն է։ Ուսուցման տևողությունը՝ 5օր, 25 դասաժամ, հուլիսի 13-17։ Մասնակցության տարբերակը՝ համալսարանում /առկա/։ Արժեքը՝ 590եվրո։ Գործում է նաև զեղչային համակարգ։

Վերջին տարիներին նոր տեխնոլոգիաները փոխել են դիզայներական տարբեր մոտեցումները։ Այս ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրում են գեղագիտական նորարարությունների իրականացման նոր ուղիներ ՝ ընդլայնելով ոլորտի նոր գործիքների մասին գիտելիքների պաշարը։ Ներկայացվում են ոլորտի նորությունների առավելությունները և ուսուցանվում կիրառման մեխանիզմները, ինչը թույլ է տալիս, որ Ձեր նախագծերից յուրաքանչյուրը ապագայում իր կայուն դիրքը գրավի և չընկալվի որպես անցյալի ինչ-որ նախագծի վերաձևակերպված տարբերակ։

Լոնդոնի Առևտրային Ակադեմիա /London Academy of Trading /LAT//

 

Անկացման վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա։ Մասնակցության համար անհրաժեշտ լեզվի իմացությունը՝ անգլերեն։ Տևողությունը՝ 2 շաբաթ։ Մասնակցության տարբերակը՝ առցանց, համալսարանում /առկա/ և համատեղ։ Արժեքը՝ 1900GBP:

 

 

LAT-ի Financial Trading Boot ճամբարը չի պահանջում նախնական գիտելիքներ առևտրային կամ ֆինանսական ոլորտներից։ Ծրագրի ընթացքում կծանոթանաք թրեյդերների առօրյային և կուսումնասիրվեն հիմնարար վերլուծության, տեխնիկական վերլուծության և մակրոտնտեսական տվյալների ելքի գնահատման մանրամասները։ Կքննարկվի նաև առևտրի հոգեբանությունը և վերջինիս ազդեցությունը առևտրի արդյունավետության վրա:

Լոնդոնի Առևտրային Ակադեմիա /London Academy of Trading /LAT//

Ակադեմիական Անգլերենի Ամառային Նախապատրաստական Դասընթաց/ Summer Pre-Sessional Academic English Course/

 

Անցկացման վայրը՝ Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա։ Մասնակցության համար անհրաժեշտ լեզվի իմացությունը՝ անգլերեն։ Տևողությունը՝ 6 շաբաթ։ Մասնակցության տարբերակը՝ համալսարանում /առկա/։ Արժեքը՝ 3250GBP: Ուսուցման ժամկետը՝ 17 օգոստոս – 18 սեպտեմբեր։

 

 

Օքսֆորդի համալսարանն առաջարկում է այս նախապատրաստական դասընթացը միջազգային ուսանողներին։ Վեցշաբաթյա ինտենսիվ ծրագիրը նախատեսված է զարգացնելու ակադեմիական լեզվի և գրագիտության անհրաժեշտ հմտությունները անգլալեզու համալսարանական միջավայրում հաջողության հասնելու համար: Դասընթացի նպատակն  է ավարտելուց հետո առանց դժվարության իրականացնել է գրավոր և բանավոր ակադեմիական հաղորդակցությանը։

Ակադեմիական Անգլերենի Ամառային Նախապատրաստական Դասընթաց