ԲԼՈԳ

4 հայտնի ֆիլմեր ճամփորդությունների մասին

18.08.22

Վայրի պայմաններում (Into the wild) 2007

Երբևէ կհամարձակվե՞իր թողնել ամեն ինչ՝ բնակավայր, ընտանիք, աշխատանք, ընկերներ ու մեկնել անվերջանալի ճամփորդության, ապրել վայրի պայմաններում՝ առանց որևէ հարմարավետության: Երիտասարդ Քրիստոֆերը այդպես էլ անում է: Քոլեջն ավարտելուց հետո ուսման ընթացքում կուտակած 24 000 դոլլարը փոխանցում է բարեգործական ֆոնդին և մեկնում է Ալյասկա՝ վայրի բնության մեջ ապրելու: Ճանապարհին ծանոթանում է տարբեր մարդկանց հետ՝ բացահայտելով ինքն իրեն:

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմում գլխավոր կերպարին մարմնավորելու համար Էմիլ Հիրշը նիհարել է 18կգ:

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Նկարահանող խումբը ստիպված էր չորս անգամ մեկնել Ալյասկա տարվա բոլոր եղանակներին նկարահանումներ անելու համար:

Հարցազրույցներից մեկում ռեժիսոր Շոն Փենը նշում է, որ այս ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են ուղիղ տասը տարի: Ֆիլմը նկարելու գաղափարը առաջացել է հենց այն պահին, երբ մի գիշերում կարդացել է գրող Ջոն Կրակաուերի համանուն վեպը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Կեր, սիրիր, աղոթիր (Eat, pray, love) 2010

Մի օր էլիզաբեթ Գիլբերթը հասկանում է, որ չի ապրում այն կյանքով, որով կուզեր ապրել. նրան ոչինչ չի պահում ամուսնու կողքին, աշխատավայրում, նույնիսկ այն քաղաքում, որտեղ ապրում է: Վճռական քայլ կատարելով՝ ամուսնալուծվելով, Էլիզաբեթը մեկնում է շուրջերկրյա ճանապարհորդության, որի ընթացքում էլ բացահայտում է շրջակա աշխարհը՝ լի ուրախությամբ, սիրով, տխրությամբ և հոգևոր սննդով:

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմը նկարահանվել է Էլիզաբեթ Գիլբերթի «Կեր, սիրիր, աղոթիր» գրքի վեպի հիման վրա:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Նյու Յորքում, Նեապոլում, Հռոմում, Բալի կղզում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

7 տարի Տիբեթում (7 years in Tibet)

Հենրիխ Հարրերը ուներ ամեն ինչ՝ հաջողություն, փառք, բայց այդ ամենը նրան բավարար չէր: Թողնելով տանը հղի կնոջը՝ նա որոշում է գնալ նվաճելու Հիմալայների ամենաբարձր գագաթը, որպեսզի անմահացնի իր անունը: Բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր պատրաստել, մահացու վտանգներ ու գերություն: Վերջապես նրան հաջողվում է հասնել տիբեթյան մի քաղաք՝ Լխասա, որտեղ անցկացնում է յոթը տարի: Այստեղ նա հանդիպում է երիտասարդ Դալայ Լամային, ով ամբողջովին փոխում է նրա կյանքը:

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմում նկարահանվելուց հետո արգելվում է Բրեդ Փիթի և Դեյվիդ Թյուլիսի մուտքը Չինաստան:

Ըստ EMPIRE ամսագրի՝ Ֆիլմում Բրեդ Փիթի ավստրալիական առոգանությունը համարվում է կինոյի պատմության մեջ երեք ամենավատ առոգանություններից մեկը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

Վայրին (Wild) 2014

2000 կմ երկարության միայնակ քայլարշավը կարող է դառնալ դեպի քեզ տանող ճանապարհը: Ամերիկյան հայտնի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի մասնակցությամբ «Վայրին» դրաման հիմնված է Շերիլ Սթրեյդի հիշողությունների վրա: Կորցնելով երջանիկ ապրելու հույսը՝ Շերիլը միայնակ ուղևորվում է խաղաղօվկիանոսյան 2000 կմ քայլարշավի, որպեսզի ազատվի մոր մահից և ամուսնալուծությունից առաջացած ծանր հոգեկան ապրումներից: Անցնելով այդ վտանգավոր ճանապարհն ու հաղթահարելով բազում փորձություններ՝ ի վերջո նա կարողանում է գտնել հոգեկան խաղաղություն:

Հետաքրքիր փաստեր

Ռեժիսոր ժան Մարկ Վալլեն նկարահանումների ընթացքում արգելել էր Ռիզ Ուիզերսփունին վրան բացելու տեխնիկան նախապես սովորել, որպեսզի ֆիլմում վրան բացելու փորձերը հնարավորինս իրական ստացվեն:

Ուսապարկը, որով քայլում է Շերիլը, իսկապես ծանր իրերով է լցված, որպեսզի դժվար քայլելու տեսարանները ավելի իրական լինեն:

Նկարահանման հրապարակում ռեժիսորը հատուկ հեռացրել էր բոլոր հայելիները, որպեսզի Ռիզն իրեն չկարողանար տեսնել նկարահանման ընթացքում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ