5 գիրք, որոնք կմոտիվացնեն քեզ
13.08.19Քել Նյուպորտ- «Բավական է երազել, զբաղվիր աշխատանքով»
Շատերը երազում են սիրելի և հետաքրքիր աշխատանքի մասին, բայց միայն քչերն են կարող պարծենալ նման աշխատանքով: Ովքե՞ր են այդ հաջողակները: Հաջողության բանալին մեկի համար երազանքի ձգտումն է մյուսի համար՝ պրոֆեսիոնալիզմին: Գրքի հեղինակ, գիտնական Քել Նյուպորտը անձնային մոտիվացիային վերաբերող մի շարք բեսթսելլերների հեղինակ է: Նա իր լուրջ գիտական հետազոտությունների արդյունքները հետաքրքրաշարժ և հումորային փաստարկներով փորձում է հասցնել մեզ: Նա ասում էր, որ շատ ավելի խոստումնալից է որոշ ժամանակ մոռանալ ապագա մեծ նվաճումների մասին, գործել և յուրացնել այն աշխատանքը, որն արդեն անում եք:
Շերիլ Սենտբերգ- «Մի վախեցիր գործել»
Բիզնեսում առաջ գնալու համար կանանց ետ են պահում կարծրատիպերը և իրենց իսկ ներքին բարիերները: Նրանք իրենց թույլ չեն տալիս առաջ ընթանալ ինքնավստահության անբավարարության, անընդհատ առաջացող կարիերան կամ ընտանիքը երկընտրանքի պատճառով այլն: Շերոն Սենդբերգը՝ Facebook-ի օպերացիոն տնօրենը, ով բիզնեսի աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, խոսում է այն մարտահրավերների մասին, որոնց բախվել է իր կարիերայի ճանապարհին: Գիրքը լի է գործնական խորհուրդներով, թե ինչպես գտնել ճիշտ հավասարակշռություն ընտանիքի և կարիերայի միջև և ինչպես հաղթահարել վախերը, որոնք խանգարում են կանանց առաջ շարժվել:
Սյուզան Քեյն-«Ինտրսվերտները»
Այս գիրքը այն մասին է, թե ինչպես իրականացնել ձեր տաղանդներն ու ամբիցիաները ՝ լինելով ինտրովերտ, և թե ինչպես ազդել մարդկանց վրա՝ առաջնորդելով նրանց, միաժամանակ պահպանելով ձեր անձնական տարածքը: Հաջողության համար միշտ կան այլընտրանքային բաղադրատոմսեր, որոնք գործում են միայն այն դեպքում, երբ ոչ ոք դա չի ակնկալում
Դանիելա Լապորտ - «Վառիր կրակը»
Այս գիրքը այն մասին է, թե ինչպես կարելի է բոցավառել ձեր հոգու մեջ իրական ցանկությունների կրակը և հասնել ներքին ազատության: Այն մասին, թե ինչպես կարող եք հավատարիմ մնալ ինքներդ ձեզ և կատարել այն, ինչը պահանջում է մասնագիտությունը: Դանիելա Լապորտը գրում է ինքներդ ձեզ գտնելու, նպատակներ դնելու, անհաջողությունների և սխալների մասին: Կյանքի հավասարակշռության և հարաբերությունների հոգեբանության, վախը հաղթահարելու և ներդաշնակության հասնելու, կարիերայի և հաջողության մասին է:
Պիտեր Տիլ - «Զրոյից մինչև մեկ»
Այս գիրքը այն մասին է, թե ինչպե՞ս ստեղծել ընկերություն զրոյից, այն հասցնել հաջողության և շուկայի առաջատար: Հաջողակ ձեռնարկատեր Պիտեր Թիլը կարծում է, որ ցանկացած հաջող մեկնարկի հիմքը եզակի ապրանքն է, որը ընկերությանը տալիս է շահող մենաշնորհային կարգավիճակ: Հետևաբար, ցանկացած նախագծի գոյատևման կարևոր պայմաններից մեկը հիմնադիրների ունակությունն է նոր ձևով աշխարհին նայելը, որպեսզի նկատեն այն շահեկան գաղափարները, որոնք դեռևս ոչ ոք չի մշակել: