5 գիրք, որ կփոխեն քեզ
03.05.19Դեն Վալդշմիդթ - «Եղիր քո լավագույն տարբերակը»
Գիրքը կպատմի հաջողության իրական բաղադրիչների մասին: Դուք կհասկանաք. հարցը ամենևին էլ եռանդի մասին չէ, այլ նրա, թե ով եք դուք:
Այն ամենը, ինչ դուք գիտեք հաջողության մասին, սխալ է: Նպատակներ սահմանե՛ք: Շատ աշխատե՛ք: Եղե՛ք համառ: Հաջողության այս բաղադրատոմսը դուք պիտի կրկնեք, անգամ երբ ձեզ գիշերը արթնացնեն ու հարցնեն: Եվ դա չի աշխատում, ոչ ձեր համար, ոչ էլ ուրիշ մեկի:
Դուք ամբողջ օրն աշխատում եք, երեկոյան անտանելի հոգնում եք և ոչ մի քայլով չեք մոտենում նպատակին: Ամբողջ հարցը նրանում է, որ հաջողությունը չի որոշվում նրանով, թե ինչ եք դուք անում, այլ նրանով, թե ով եք դուք:
Այս գրքի պատմությունները ձեզ անտարբեր չեն թողնի, և կոգեշնչեն ձեզ նոր բարձունքների հասնել աշխատանքում, սպորտում և ցանկացած այլ բնագավառում:
Թոմ Փիթերս - «Պատկերացրեք»
Համաշխարհային բեսթսելլերների հեղինակ, բիզնեսի նոր մոտեցումների վարպետ և մենեջմենթի գուրու Թոմ Փիթերսը վերադարձել է մի նոր հիանալի գրքով՝ ժամանակակից գործարար աշխարհի նոր բարքեր մասին:
Ծանոթացեք Թոմ Փիթերսի ավերիչ պատվիրաններին, տեսե՛ք, թե ինչպես է նա կանխատեսում բյուրոկրատիայի մահը, և պարզեք, թե ինչո՞ւ է նա մտածում, որ բիզնեսը հետաքրքիր է: Մեզ առաջարկում են մտածել գեղեցիկ, տարօրինակ, և գտնել ավելի շատ փոփոխություններ, քան կարող էինք պատկերացնել:
Բրայան Թրեյսի - «Դուրս արի հարմարավետության գոտուց»
Ինքնազարգացման №1 գիրքը: Թարգմանվել է 40 լեզուներով: Վաճառվել է ավելի քան 1.2 միլիոն օրինակ: Այս գրքով դրվել է Բրայան Թրեյսիի համաշխարհային հաջողության սկիզբը: Գրքում ներկայացված է ժամանակի բաշխման ավելի քան 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքը: Գիրքը պատմում է նրա մասին, թե հասնել դժվար խնդիրների լուծման՝ հարմարավետության գոտուց դուրս գալով:
Գալիլեյն ասել է. «մարդուն չի կարելի ոչինչ սովորեցնել, կարելի է միայն օգնել նրան՝ գտնել պատասխաններ իր մեջ»: Գրքում ներկայացված պրակտիկ խորհուրդները թույլ կտան բացահայտել լուծումներ, որոնց մասին դուք երբևէ չեք պատկերացրել: Դրանք կուղղորդեն ճիշտ դասավորել աշխատանքներն ըստ առաջնահերթությունների, հմտորեն պլանավորել օրվա գրաֆիկը, միշտ աշխատել առավելագույն արդյունավետությամբ:
Գրքում կգտնեք 21 գործնական խորհուրդներ, որոնք կարող եք անմիջապես կիրառվել:
Բոդո Շեֆեր - «Հաղթողների կանոնները»
Մենք հաճախակի թույլատրում ենք ուրիշներին որոշել, թե ինչ է մեզ համար լավ, և ինչ՝ վատ: Դրա հետ մեկտեղ ինքներս քչով ենք բավարարվում: Իրականում մեզանից յուրաքանչյուրն ունի հնարավորություն դառնալ հաղթող:
Բոդո Շեֆֆերը ներկայացնում է հաղթողների 30 փորձված կանոններ՝ կոմպակտ, մատչելի և հետաքրքրաշարժ ձևով: Գիրքը հստակեցնում է ամենակարեւոր ռազմավարությունները, որոնցով դուք կարող եք հասնել ձեր ամենահաջող նպատակներին կյանքի բոլոր ոլորտներում:
Յուրաքանչյուր բաժնի վերջում դուք կգտնեք վարժություններ, որոնք թույլ կտան անմիջապես փորձարկել ստացված տեղեկատվությունը: Ընդամենը մեկ ամիս հետո դուք կհայտնաբերեք, որ ձեր կյանքը և աշխարհընկալումը փոխվել են դեպի ավելի լավը:
Հաղթողների օրենքները կօգնեն ձեզ, ձեր կյանքին լիակատար վերահսկողություն սահմանելու համար, ճիշտ ընդունել ուրիշների քննադատությունները, ինքդ քեզնից դժգոհությունը դարձնել խթան՝ հաջողության հասնելու, ավելի շատ գումար վաստակել, հասնել իրական ճանաչմանը:
Ջոն Բրուքս - «Բիզնես արկածներ»
Երբ Բիլ Գեյթսն Ուորեն Բաֆֆեթին խնդրեց բիզնեսի վերաբերյալ լավ գիրք առաջարկել, վերջինս առանց վայրկյան անգամ մտածելու, Գեյթսին տվեց Ջոն Բրուկսի «Բիզնես-արկածներ» գրքի իր օրինակը: Գրված լինելով ավելի քան 40 տարի առաջ, այս գիրքը պատմում է Ամերիկայի կեսդարյա հնության կորպորատիվ և ֆինանսական կյանքի մասին: Ուոլ սթրիթի կյանքի պատմությունները դրամատիկական են, հետաքրքրաշարժ և, զարմանալիորեն, ակտուալ: Սեմ Գեյթսը այսպես է խոսում այդ մասին. «Բիզնեսը կառավարելու սկզբունքները չեն փոխվում, իսկ անցյալը կարող է հիմք հանդիսանալ կառավարման ոլորտում գաղափարների զարգացման համար: Եվ անգամ եթե ձեր պրոդուկտը կամ բիզնես պլանը ամենալավն են, դա դեռ ոչինչ չի նշանակում: Իսկ եթե ունեք մենեջեր, ով ունակ է խնդիրների լուծման նոր տարբերակներ գտնել, ապա կազմակերպությանը սպասում է հիասքանչ ապագա: