ԲԼՈԳ

5 գիրք, որ կզարգացնեն բիզնես գիտելիքներդ

5 գիրք, որ կզարգացնեն բիզնես գիտելիքներդ

18.02.19

Սթիվեն Քովի - «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»

1989թ.-ին լույս տեսած այս գիրքն արդեն դարձել է բիզնես գրականության դասականներից: Անկախ նրանից, Դուք քաղաքական գործիչ եք, թե գործարար, այն կոգեշնչի Ձեզ և կընդլայնի մասնագիտական նպատակներին հասնելու հնարավորությունները: Ամեն գլխում թվարկած որակներից յուրաքանչյուրն օգնում է դառնալ արդյունավետ առաջնորդ և թիմի իրական անդամ:

 

Սթիվեն Կովի-Բարձր արդյունավետություն ունեցող մարդկանց 7 հմտությունները

Նապոլեոն Հիլլ-«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Միջանձնային շփման հմտությունները նույնքան կարևոր են, որքան մեր ռեզյումեներում թվարկվող հմտությունները: Նապոլեոն Հիլլը լրագրող էր, ով ընկերացավ արդյունաբերական մագնատ Էնդրյու Քարնեգիի հետ: Ընկերական խոսակցությունների ժամանակ, Քարնեգին, ով այն ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդն էր, Հիլլի հետ կիսվում էր աղքատությունից հարստության ճանապարհին քաղած դասերով:
Չնայած այն հանգամանքին, որ «Մտածի՛ր և հարստացիր»-ը առաջին անգամ հրատարակվել է 1937թ.ին, նրանում հնարավոր է գտնել արդիական պրակտիկ խորհուրդներ միջանձնային հարաբերությունների կառուցման և առաջնորդելու հմտությունների իրականացման մասին:

 

Նապոլեոն Հիլլ-Մտածի՛ր և հարստացի՛ր

Թիմոթի Ֆերրիս-«Ինչպես աշխատել շաբաթական 4 ժամ»

Գրքում, որի անունը պետք չէ բառացիորեն ընկալել, Թիմոթի Ֆերրիսը կիսվում է գործնական խորհուրդներով, թե ինչպես լինել առավելագույնս արդյունավետ և հասնել հաջողության մասնագիտական և անձնական կյանքում: Օրինակ, հեղինակը խորհուրդ է տալիս օգտագործել «վախի կառավարման» մեթոդը՝ այն տեխնիկան, որը թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել այն, ինչից վախենում եք, սառնասրտությամբ գնահատել ռիսկերը և դրանք հաղթահարելու եղանակները:

 

Թիմոթի Ֆերրիս-Ինչպես աշխատել շաբաթական 4 անգամ

Քեյթ Ֆերրացցի-«Երբեք միայնակ մի ճաշեք»

Հայտնի ցանցային աշխատող Քեյթ Ֆերրացցին իր հաջողության պատճառը համարում էր հարաբերություններ հաստատելու և մարդկանց հետ շփվելու կարողությունը: Հեղինակը ծնվել է փոքր քաղաքում պողպատագործի և մաքրուհու ընտանիքում, սակայն համառությունը, տաղանդն ու շփման հմտությունները նրան թույլ տվեցին դառնալ համար 1 ցանցային աշխատողը և ձեռք բերել հազարավոր կոնտակտներով հեռախոսային տեղեկատու, որը ներառում էր նախագահների, ռոք-աստղերի և հայտնի գործարարների հեռախոսահամարներ: Ֆերրացցին իր գրքում պատմում է հաղորդակցման ռազմավարությունների կառուցման մասին, որոնց նա հասել է հաջողության ճանապարհին:

 

Քեյթ Ֆերրացցի-Երբեք միայնակ մի ճաշեք

Ուոլթեր Այզեկսոն-«Սթիվ Ջոբս»

“Apple”-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի մասին Այզեկսոնի գրած կենսագրականն օգնում է հասկանալ Ջոբսի ֆենոմենը և առաջարկում է ծանոթանալ նրա անձի երկու կողմերին. ոգեշնչող պայծառատեսի և շփման մեջ բարդ բիզնեսմենի:
Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է հռչակավոր անձնավորությունն աշխատանքից ազատվում սեփական ընկերությունից, իսկ որոշ ժամանակ անց վերադառնում և գրավում է ողջ աշխարհը: Այն ցույց է տալիս, թե որքան կարևոր է վերականգնվել անհաջողությունից հետո և գնալ նպատակիդ ընդառաջ:

 

Ուոլթեր Այզեկսոն-Սթիվ Ջոբս