5 հրաշալի ֆիլմ ռասիզմի մասին
24.06.20Կանաչ գիրք (2018)
Ֆիլմը հիմնված է աֆրոամերիկյան դասական երաժշտի և սովորական ակումբում աշխատողի միջև ընկերության իրական պատմության վրա: Ֆիլմի գլխավոր գիծը սկսվում է այն պահից, երբ Թոնին անցնում է սևամորթ և շատ տաղանդավոր երաժշտի մոտ աշխատանքի, որպես անձնական վարորդ:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Մարշալ (2017)
Տերգուդ Մարշալը առաջին աֆրոամերիկացին էր, ով ԱՄՆ Գերագույն դատարանում նշանակվեց որպես դատավոր, եւ այն մարդըն էր, ով շահեց այն գործը, որի հիման վրա վերջ տրվեցին դպրոցներում ռասայական տարանջատումներին: Բայց ֆիլմը պատմում է Տերգուդի փաստաբանական կարիերայի արշալույսի մասին, երբ նա վերցնում է մի սեւամորթ վարորդի գործ, որը մեղադրվում էր իր գործատուի վրա սեռական հարձակման մեջ:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Սպասուհին (2011)
Ֆիլմի սյուժեն զարգանում է Ամերիկայի հարավում 1960-ականներին: Սկիտեր անունով մի աղջիկ ով դեռ նոր է ավարտել համալսարանը, վերադառնալով իր փոքրիկ քնկոտ քաղաք երազում էր գրող դառնալ և մեծ ու աղմկոտ աշխարհի մեջ ընկնել: Իր երազանքն իրականացնելուն օգնում են իմաստուն և ծեր սևամորթ կին՝ Էիբիլինը, ով իր ամբողջ կյանքում ծառայում և մեծացնում է սպիտակամորթ երեխաներին և Միննին,ով համարվում էր քաղաքի ամենալավ խոհարաը: Այս երեք կանայք միավորվում են և փորձում են գտնել արդարություն, նրանք ուզում էին փոխել կարծրատիպերն ու խտրական վերաբերմունքը: Կարո՞ղ է այս եռյակը դիմադրել ամբողջ աշխարհին:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Թաքնված գործիչներ (2016)
ԱՄՆ-ում հիսունականների վերջին և վաթսունականների սկզբին տխուր էր կին լինելը և լինել մարդ ում մաշկը սպիտակ չէր: Քեթրին Ջոնսոնը, Դորոթի Վոգանը և Մերի Ջեքսոնը բացի նրանից, որ աֆրոամերիկացի կանայք էին, նաև մաթեմատիկոսներ էին և աշխատում էին NASA- ում, որտեղ էլ զբաղվում էին տիեզերական թռիչքների համար անհրաժեշտ հաշվարկներով:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

12 տարվա ստրկություն (2013)
Ֆիլմը հիմնված է Սողոմոն Նորթապի «12 տարի ստրկության» ինքնակենսագրական գրքի վրա:
Սողոմոն Նորթապը ամուսնացած և կիրթ մարդ էր, ով ապրում և աշխատում էր Նյու Յորքում, երբ մի օր երկու հոգի նրան առաջարկում են գրավիչ աշխատանք Վաշինգտոնում: Ժամանելուն պես նա առևանգվում է, ենթարկվում է ստրկության և ապրում թշվառ կյանքով՝ ընկնելով մի տիրոջ ձեռքից մյուսի ձեռքը:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:
