ԲԼՈԳ

5 մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում

5 մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում

11.04.19

Փնտրում եք նոր աշխատա՞նք: Ցանկանում եք փորձել Ձեր ուժերը նոր ոլորտու՞մ: Գործատուն համարում է, որ համապատասխան տարիքային խմբից դու՞րս եք: Առաջարկում ենք ծանոթանալ 5 մասնագիտության, որ կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում և, որ ամենակարևորն է, կիրառել այն պրակտիկ դաշտում.

5 մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐ (ՆԵՐԳՆԱ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ)

Եթե հետաքրքրված եք զբոսաշրջային մենեջերի աշխատանքով, ցանկանում եք ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտանալ ներգնա զբոսաշրջության ոլորտում, հետաքրքրված եք արտագնա տուրերի կազմակերպման և դրանց բաղկացուցիչ մասերի ուսումնասիրությամբ, ցանկանում եք տիրապետել հաճախորդի հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին և ոչ միայն, ապա շնորհավորում ենք, քանի որ ներգնա և արտագնա տուր մենեջերների մասնագիտությունները այն 5-ի շարքում են, որոնց դեպքում տարիքը կապ չունի: Ճկունություն, պատասխանատվություն, նորը և մեծածավալ նյութ սովորելու և յուրացնելու կամք և ցանկություն, հրապուրիչ արտաքին և ճիշտ ընտրված դասընթաց: Ահա հաջողության գրավականը:

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ

Հետաքրքիր և մեր օրերում կարևոր հատկանիշ կրող մասնագիտություն, այն է՝ եկամտաբեր: Եթե զուրկ եք ֆիքսված աշխատավարձային մեթոդով աշխատելու բարդույթներից և կարծրատիպերից, ցանկանում եք աշխատել մի ոլորտում, որտեղ գումար աշխատելու հնարավորությունը և դրա չափը կապված է միայն Ձեզնից, պատրաստ եք սովորել, ինքնակրթվել և սեփական ուժերի ու ստացած գիտելիքների հաշվին ստանալ միջին աշխատավարձը բազմակի անգամ գերազանցող եկամուտ, ապա, անկախ տարիքից, վստահաբար փորձեք Ձեր ուժերը որպես անշարժ գույքի գործակալ:

5 մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում
5 մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ հայտնի ֆիլմը շատերին ոգեշնչած կլինի. ռոմանտիկա, գեղեցկություն, նրբություն, բազում դրական էմոցիաներ, որ հենց ԴՈՒ ես պարգևում ու հենց ՔԵԶՆԻՑ են կախված, չէ որ նոր ընտանիք է ծնվում: Տեսնու՞մ եք Ձեզ այդ դերում, հետաքրքրվա՞ծ եք հարսանեկան հանդիսությունների կազմակերպմամբ, ցանկանո՞ւմ եք տեսական, գործնական և մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ձևավորել հարսանեկան միջոցառումների կազմակերպման գործում, տիրապետել պատվիրատուի հետ հաղորդակցման սկզբունքներին հարսանեկան միջոցառման կազմակերպման ողջ ընթացքում, ապա գուցե Ձեր իսկ դստեր հարսանիքի պրոֆեսիոնալ կազմակերպիչը հենց ԴՈ՞ՒՔ լինեք:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ

«Խոսքերն ավելորդ են»: Հաճախ ենք նման զգացողություն ունենում, երբ տեսնում ենք աննկարագրելի կադրեր՝ լինի դա բնություն, հուշարձան, թե մարդ, կամ էլ թե պարզապես շողք: Էսթետիկական հաճույք պատճառող մասնագիտություն, որ երբեք տարիք չի հարցրել, այլ միայն ենթարկվել է տարիքի աշխարհընկալմանը:

5 մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում

ԶԲՈՍԱՎԱՐ

Սիրու՞մ եք Հայաստանը և ցանկանում, որ աշխա՞րհն էլ այն սիրի: Եթե հետաքրքրված եք և ցանկանում եք հմտանալ զբոսավարի աշխատանքում, ցանկանում եք ձեռք բերել գործնական և տեսական գիտելիքներ զբոսաշրջության մեջ, ցանկանում եք ծանոթանալ հայկական մշակույթի և պատմության արմատներին և զարգացնել գիտելիքները այդ բնագավառում, ապա համեցեք զբոսավարների պատրաստման մեր դասընթացին և համալրեք Հայաստանը աշխարհին ցույց տվող գիդերի շարքը: