7 ֆիլմ, որ կոգեշնչեն ձեզ աշխատանքում
15.08.19Թափանցիկ գեղեցկություն
Ֆիլմի գլխավոր հերոսը Գովարդ Ինլետն է, ով ղեկավորում է գովազդային ընկերություն: Նա հրաշալի տրամադրության մեջ էր, քանի որ աշխատանքային տարին անցել է արդյունաավետ, առջևում էր հաջորդ տարին, որ նույնպես խոստանում էր հաջողակ լինել: Բայց ամեն ինչ այնպես չէր, ինչպես կարծում էր հերոսը: Հովարդը կորցնեւմ է իր միակ դստերը, այդ պատճառով նրա գոյությունը դառնում է մոխրագույն և միապաղաղ: Գովարդը այլև աշխատանքով չի հետաքրքրվում, ընկերությունը գնալով սնանկանում է ՝ կորցնելով հաճախորդներին: Հերոսի ընկերները` Ուիթը, Քլերը և Սիմոնը, շատ անհանգստացած են ընկերոջ և նրա գբիզնեսի համար: Գովարդը անընդհատ նամակներ է գրում մտացածին հերոսներին, որոնց անուններն են ՝ Սեր, Մահ և Ժամանակ: Ընկերները որոշում են դրանք վերածել իրականության, որպեսզի օգնեն Գովարդին հաղթահարել դեպրեսիան:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Չեմպիոններ: Ավելի արագ: Ավելի բարձր: Ավելի ուժեղ:
Ֆիլմը պատմում է երեք հայտնի մարդկանց մասին, որոնք իրենց հետքն են թողել պատմության վրա: Սա պատմություն է երեք մարզիկների մասին ՝ Ալեքսանդր Կարելին, Ալեքսանդր Պոպով և Սվետլանա Խորկինա: Երեք անհավատալի պատմություններ, որոնք հիմնված են իրական փաստերի վրա, ցույց կտան Օլիմպիական խաղերում հաղթանակի դժվարին ուղին: Երիտասարդները ստիպված են լինում դիմակայել բազմաթիվ փորձությունների, խոչընդոտների, սակայն կարողանում են ձեռք բերել համաշխարհային համբավ, պատիվ և հարգանք: Աշխարհի առաջնությունում ավելի քան 50 ոսկե մեդալ վաստակելով և օլիմպիական խաղերից տուն բերելով 9 ոսկե մեդալ, հերոսներից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ իրենց երկիրը հաղթող է:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Միշտ ասա ` ԱՅՈ
Ֆիլմի գլխավոր հերոսը ամենասովորական մարդ է: Բայց, ի տարբերություն իր բոլոր ընկերների և հարազատների, նա միշտ առանձնանում էր անհավատալի մռայլությամբ: Նրանից միայն բացասական էներգիա էր դուրս գալիս: Եվ հենց որ մարդիկ թորձում էին նրան դուրս բերել այդ վիճակից, նրանցից մոտ ոչինչ չէր ստացվում այնքան ժամանակ մինչև հերոսի գործարք կնքելը, որ դրական պատասխան կտա իրեն տրվող բոլոր առաջարկներին: Նա պարզապես չի կարողանում ասել «ոչ»: Բայց ինչպե՞ս դա ազդում նրա կյանքի վրա: Ֆիլմըմոտիվացնում է ապրել և գործել:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Օգոստոս Ռուշ
Օգոստոս Ռուշը մեծացել է մանկատանը: Նա չէր հիշում իր ծնողներին և նրանց մասին ոչինչ չգիտեր: Վաղ մանկության տարիներին Օգոստուսի մոտ ի հայտ եկավ երաժշտական անսովոր տաղանդ, և այդ ժամանակ նա որոշեց, որ դա այն է, ինչը կօգնի իրեն գտնել իր ծնողներին : Մի փոքր մեծանալով՝ Օգոստոսը թողնում է մանկատունը և գնում է փողոց ելույթ ունենալու: Նա վստահ էր, որ ծնողները կճանաչեն նրան, կամ ինչ-որ բան կլսեն նրա մասին, և կցանկանան գտնել նրան: Բայց իրականություն կդառնա՞ Օգոստոսի երազանքը:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Չեմպիոն
Ֆիլմի գլխավոր հերոսը մի աղջիկ է, ով ձիերի ֆերմայի սեփականատիրոջ դուստրն է՝ Պենին : Այնպես է ստացվում, որ աղջիկը երբեք չի հետաքրքրվում իր հոր գործերով: Նրան հաջողվել է երջանկություն գտնել անձնական կյանքում, ամուսնանալ և երեխաներ ունենալ ՝ դառնալով հասարակ տնային տնտեսուհի, ակայն մոր մահից և հոր ծանր հիվանդությունից հետո նրա վրա է ընկնում բազում պարտականթյուններ և հսկայական պատասխանատվություն: Այժմ Պենին պետք է ընտրի ՝ վաճառել ֆերմա՞ն, թե՞ շարունակել ընտանեկան բիզնեսը, որից նա բացարձակապես ոչինչ չի հասկանում: Այնուհետև հերոսուհին գործում է՝ ռիսկի դիմելով, և բոլորովին պարզ չէ, թե ի՞նչ կտա նրան իր ընտրությունը:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Խաղ ուրիշների կանոններով
Ֆիլմը մոտիվացնում է լինել ավելի համբերատար երազանքին հասնելու ճանապարհին: Հաճախ մենք անում ենք բաներ, որոնց համար մեզ դատապարտում են: Բայց… եթե ունեք երազանք, ապա պետք է ձգտեք դրան ՝ ուշադրություն չդարձնելով ուրիշների կարծիքներին: Լեգենդար ֆիլմը բասկետբոլի թիմի պատմությունն է, որը փոխեց Ամերիկայի ողջ մտածելակերպը: Սևամորթը մարդը նույնպես տղամարդ է:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Հոկտեմբերյան երկինք
Մոտիվացնող այս ֆիլմը բարձրացնում է մարտական ոգին , ինչն անհրաժեշտ է, երբ թվում է, թե ճահճի մեջ ես, կամ կյանքդ ինչ-որ անկում է ապրում: Այն կորող է Ձեր գործին նոր մեկնարկ տալ:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:
