ԲԼՈԳ

Ֆիլմեր, որ պետք է անպայման դիտել

7 ֆիլմ, որ պետք է անպայման դիտել

17.01.19

«Փորձարկում»

Հոգեբանական փորձին մասնակցելու համար ընտրվել էին 26 կամավորներ, ովքեր պետք է կատարեին բանտարկյալների և բանտապահների դերեր: Երկու շաբաթ անց մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է վարձատրվեր 14 հազար դոլարի չափով: Բոլոր մասնակիցների տեղափոխում են մեկուսացված շենք, որը կդառնար նրանց բանտը, իսկ փորձին պետք է հետևեր բժիշկ Արչալետան: Տրեվիսը նույն բանտախցում է ապրում գրող Բենջիի հետ, ով տառապում է շաքարային դիաբետով: Միևնույն ժամանակ բանտապետերի շրջանում իրական առաջնորդ է հայտնվում՝ դաժան և սադիստ մեկը՝ Բարրիս անունով: Տրեվիսը պահանջում է, որ փորձն արդար անցկացվի, բայց Բարրիսը զայրանում է և մյուս բանտապահների հետ ծաղրում նրան: Իրավիճակն սկսում է դուրս գալ վերահսկողությունից:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Փորձարկում

«Փախուստ Շոուշենկից»

Բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնը դատապարտվում է ցմահ ազատազրկման չգործած հանցագործությունների համար: Երեսնամյա երիտասարդին մեղադրում են իր կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ: Չհամակերպվելով սեփական ճակատագրի հետ՝ Էնդին երկար տարիների ընթացքում փախուստի պլան է պատրաստում: Գլխավոր հերոսը՝ բանտում անցկացրած ժամանակահատվածում հասցնում է հեղինակություն, հարգանք և վստահություն վայելել ինչպես բանտարկյալների, այնպես էլ բանտի իշխանության շրջանում՝ օգնելով ղեկավարությանը մեծ գումարներ վաստակել: Էնդին չէր կարող մտածել, որ, օրերից մի օր, իրեն դուր եկած դերասանուհին, ով իր գոյության մասին անգամ չգիտի, կարող է փրկել իր կյանքը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Փախուստ Շոուշենկից

«1+1»

Դժբախտ պատահարի հետևանքով շատ հարուստ և ազդեցիկ արիստոկրատ Ֆիլիպը զրկվում է քայլելու կարողությունից և հիմա ընդմիշտ գամված է հաշմանդամի սայլակին: Նա որոշում է իր համար օգնական վարձել, ով կաջակցի իրեն հաշմանդամի համար ոչ դյուրին գործերում: Սակայն նա կատարում է բավականին տարօրինակ ընտրություն, որում չի սծալվում: Նրա ուղեկիցն է դառնում վերջերս բանտից դուրս եկած մի երիտասարդ: Չնայած Ֆիլիպի անշարժունակությանը, երիտասարդին հաջողվում է նրան կյանք վերադարձնել: Նրա անսպառ արկածներն ու կատակները վերակենդանացնում են արիստոկրատին և վերադարձնում նրան իրական աշխարհ:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

1+1

«Խելացի Ուիլ Հանթինգը»

Ֆիլմի սյուժեն պատմում է Ուիլ Հանթինգ անունով քսանամյա տղայի մասին, ով ապրում է Բոստոնում: Գլխավոր հերոսը տարբերվում է իր օրինակելի վարքով, սակայն միշտ հայտնվում է տհաճ իրավիճակներում և գտնվում է ոստիկանության հսկողության ներքո: Շատ պատահական, Ուիլն իմանում է իր ֆենոմենալ մաթեմատիկական ունակությունների մասին, ինչից հետո նա հերթական անգամ ընկնում է ոստիկանություն:
Ֆիլմի ռեժիսորին հաջողվել է տեղ հասցնել այն գաղափարը, որ պետք է հավատալ սեփական ուժերին և ուրիշների անկեղծությանը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Խելացի Ուիլ Հանթինգը

«Սկիզբը»

Գլխավոր հերոսը՝ Կոբ անունով, տաղանդավոր գող է՝ լավագույններից լավագույնը, ում աշխատանքը կայանում է նրանում, որ նա քնած մարդու ենթագիտակցության խորքերից գողանում է անգին գաղտնիքներ: Չէ՞ որ հենց քնած ռեժիմում է մարդու միտքն առավել խոցելի: Սովորական դարձած դավաճան աշխարհում Կոբի զարմանալի ունակությունները նրան արժեքավոր խաղացող են դարձրել, բայց միևնույն ժամանակ զրկել են ամենից, ինչ նա երբևէ սիրել է: Եվ ահա Կոբի համար հիանալի հնարավորություն է ստեղծվում ուղղել իր բոլոր չարագործությունները: Նրա վերջին «գործը» կարող է ամեն ինչ իր տեղը վերադարձնել, բայց դրա համար նա պետք է անի անհնարինը՝ նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը: Այժմ Կոբը չպետք է գողանա միտքը, այլ «ներարկի» այն:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Սկիզբը

«Թագուհին»

Ֆիլմում նկարագրվում են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի և այն ժամանակ վարչապետ Թոնի Բլերի հարաբերությունները արքայադուստր Դիանայի մահվան ֆոնի վրա: Բլերի ուսերին է ընկած Անգլիայի ժաղովրդի հանդեպ ունեցած բարդ պատասխանատվության բեռը, երբ անձնական կորուստի պատճառով թագուհին առանձնացել է իր տիրույթներում և մոտ չի թողնում ո՛չ մամուլին, ո՛չ էլ եկվորներին: Եվ միայն վարչապետին է հաջողվում մինիմալի հասցնել միապետության իմիջի կորստին հանգեցնող հետևանքները:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Թագուհին

«Փորձաշրջան անցնողը»

Ժյուլ Օստինը տնային տնտեսուհի է, ով իր խոհանոցում կազմակերպում է նորաձև հագուստի առցանց խանութ: Նրա համար դա ընդամենը հոբբի էր, բայց շատ շուտով նա հակառակորդների համար դառնում է լուրջ մրցակից: Նա չէր հասցնում կատարել բոլոր պատվերները այդ իսկ պատճաառով ստիպված էր վարձել օգնականների: Շուտով Ժյուլը որոշում է բիզնեսն ընդլայնել. նա մի քանի աշխատող է վարձում և բավական շահութաբեր պայմանագրեր կնքում մատակարարների հետ: Աստիճանաբար բիզնեսն աճում էր, և որոշ ժամանակ անց նրա աշխատակիցների թիվն անցնում է 200-ը: Բայց մի օր հանկարծակի նրա ամուսինը սկսում է դժգոհել կնոջ անուշադրությունից: Բայց ամենից շատ նրան անհանգստացնում է աղջիկը, ով դադարել էր մորը տեսնել և վերջին ժամանակներս ձեռքից գնում էր: Ժյուլին այլ բան չէր մնում, քան թերթում անձնական օգնականի ընդունելության հայտարարություն տալը, ով կզբաղվեր բոլոր կարևոր պայմանագրերով և կվերահսկեր աճող թիմի գործողությունները:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Փորձաշրջան անցնողը