ԲԼՈԳ

Ամենապահանջված մասնագիտությունները տուրիզմի ոլորտում

Ամենապահանջված մասնագիտությունները տուրիզմի ոլորտում

10.07.19

Ցանկանում եք փորձել Ձեզ տուրիզմի ոլորտում, բայց չգիտե՞ք, թե որ մասնագիտությամբ: Արդեն իսկ տուրիզմի ոլորտու՞մ եք և ուզում եք ավելի՞ն իմանալ նրա մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրիզմի ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ցանկն ու նկարագրությունը: Բայց նախ և առաջ առաջարկում ենք բաշխել տուրիզմի ոլորտի մասնագիտությունները երկու խմբի՝ գրասենյակային և ոչ գրասենյակային:

Գիտե՞ս, որ գիդ ես
Ամենապահանջված մասնագիտությունները տուրիզմի ոլորտում

Տուրիզմի ոլորտի ամենապահանջված ոչ գրասենյակային մասնագիտությունները

Լինելով զարգացող երկիր՝ Հայաստանն ընդլայնում է իր մշակութային, քաղաքական, առևտրային կապերն աշխարհի տարբեր երկրների հետ, ինչը նպաստում է տուրիզմի ոլորտների զարգացմանն ու համապատասխան որակյալ մասնագետների պահանջարկի աճին: Այս հանգամանքին ավելանում են Թավշյա Հեղափոխության հետևանքով դեպքի մեր երկիր հետաքրքրության աճը, Վրաստան - Ռուսաստան արդի լարված հարաբերությունները, ինչը պարտավորեցնում է հատուկ ուշադրություն դարձնել կարևոր մի բառի՝ «որակ»: Համացանցի առկայությունը շատերիս թույլ է տալիս ենթադրել, որ եթե գիտեմ այբուբենն ու քերականական մի քանի կանոն, ապա գիտեմ լեզու, եթե գիտեմ մի քանի տեսարժան վայրի անուն, ապա գիտեմ աշխարհագրություն, գիտեմ մի քանի տարեթիվ, ապա գիտեմ պատմություն և այսպես շարունակ: Իսկ երկիրն ու ազգը ներկայացնելն ու զարգացնելը որակյալ մասնագետի, այլ ոչ թե սիրողական մակարդակի գիտելիքի տեր մարդու աշխատանք է:

Այս ամենը գիտակցելով՝ անմիջապես զբոսարջիկների հետ առօրյա շփում և աշխատանք ունեցող և իրականացնող ONE WAY GROUP-ի մեկնարկած ONE WAY TRAINING պրոյեկտը որակյալ մասնագետ դառնալ ցանկացողներին առաջարկում է գիդերի պատրաստման դասընթաց, որի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրում են.
1) Հայաստանի երկրագիտություն`
- Հայաստանի աշխարհագրություն
- երկրաբանություն
- տնտեսություն
- բուսական և կենդանական աշխարհ
2) Հայկական մշակույթ`
- հայկական ճարտարապետություն
- արվեստի պատմություն
- եկեղեցու և կրոնի պատմություն
3) Հայոց պատմություն`
- հին դարեր
- միջին դարեր
- նոր և նորագույն դարեր
4) Զբոսավարության հիմունքներ`
- զբոսավարի էթիկա
- տուրիզմի տեսակներ
- երթուղիների մշակում

Գիտե՞ս, որ գիդ ես

Տուրիզմի ոլորտում ամենապահանջված գրասենյակային մասնագիտությունները

Տուրիզմի ոլորտում ամենապահանջված գրասենյակային մասնագիտությունների հատվածով ևս ONE WAY TRAINING-ն իր ներդրումն է կատարում՝ կազմակերպելով ներգնա տուր մենեջերների, արտագնա տուր մենեջերների պատրաստման, Ամադեուս ծրագրի, տուրիստական անգլերենի, հյուրանոցային գործի կառավարման, զբոսաշրջային մարքեթինգի դասընթացներ:
Մասնագիտության ձեռքբերման դասաժամային տևողությունը տարբեր է (այստեղից է արժեքային երբեմն աննշան, երբեն հսկայական տարբերությունները), կախված վերջինիս բնույթից: Սակայն հատկանշական է գիտակցել, որ ցանկացած մասնագիտության բարձրորակ դրսևորման հիմքում ընկած է գիտելիքի ամենօրյա համալրումն ու պրակտիկ կիրառությունը, ինչը բերում է մասնագիտության՝ անձի վրա ունեցած անգնահատելի դրական ազդեցության, այն է, ամեն օր ինքնակրթմամբ և աշխարհը ճանաչելու ձգտման առկայության: