ԲԼՈԳ

Անվճար օնլայն վեբինարներ

Անվճար օնլայն վեբինարներ

06.04.20

 

Այսօր բոլորս տանն ենք, որ հետո բոլորս կարողանանք անվտանգ դուրս գալ տանից։ Շատերն արդեն գտել են իրենց համար զբաղմունք, շատերն աշխատում են հեռահար, իսկ ոմանք էլ շարունակում են փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչով զբաղվել ազատ ժամանակ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անվճար օնլայն վեբինարների ցանկը, որտեղ կգտեք բազմազան և, ինչը պակաս կարևոր չէ, հետաքրքիր վեբինարներ։ Գուցե նաև ցանկություն արթնանա միանալ այնպիսի վեբինարների, որի մասին նախկինում չէիք էլ մտածել։ Դե ինչ, սկսենք։

Վեբինար N1 /Մարզիր ուղեղդ 14 օրում/

Վեբինար N1 /Մարզիր ուղեղդ 14 օրում/

Վեբինարի մեկնարկի ամսաթիվը ապրիլի 8 է։ Նպատակն է ազատվել բոլորիս ծանոթ հոգնածության զգացողութունից,  ձեռք բերել սկսածն ավարտին հասցնելու, մեծ նախագծերը չհետաձգելու և նորերից չխուսափել հմտություններ։ Վարելու է Ելենա Լեբեդևան։ Հատկապես կարևոր վեբինար է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հիմա շատերս դարձել ենք ալարկոտ։

Վեբինարը կարող եք տեսնել այստեղ:

Վեբինար N2 /YouTube-ում վիդեոյի խթանում/

Վեբինարի մեկնարկի ամսաթիվը՝ ապրիլի 13։ Տևողությունը՝ 1 ժամ։ Վեբինարը վարելու է Անաստասիա Միլովանովան։ Վեբինարի ընթացքում կիմանաք, թե YouTube-ում ինչպես և որտեղ գտնել ավելի էժան և որակյալ լիդեր, որոնք պատրաստ են գնել, և կծանոթանաք վիդեոյի խթանման մի քանի տարբերակի։ Սկսեք սովորել հիմա, որպեսզի հետկարանտինային Ձեր վիդեոները հավաքեն առավելագույն դիտումներ։

Վեբինարը կարող եք տեսնել այստեղ:

Վեբինար-N2
Վեբինար-N3

Վեբինար N3 /Պանդեմիա և PR․ ինչպես ապրանքանիշները գոյատևեն նոր պայմաններում/

Վեբինարի մեկնարկի ամսաթիվը՝ ապրիլի 16։ Տևողությունը՝ 1 ժամ։ Վեբինարը վարելու է Աննա Կիրիչենկոն։ Վեբինարի ընթացքում կիմանաք ինչպես վարվել և ինչպես չվաչվել այս ընթացքում, որպեսզի Ձեր ապրանքանիշը գոյատևի ստեղծված պայմաններում։ Այս ամենը օգտակար կլինի թե նորաստեղծ, թե մինչ օրս շուկայում կայուն տեղ զբաղեցնող ապրանքանիշների սեփականատերերին։ Չէ որ կարանտինի ընթացքում և դրանից հետո անհրաժեշտ է շարունակել մնալ մրցունակ։

Վեբինարը կարող եք տեսնել այստեղ:

 

Վեբինար N4 /Արդյունավետ ընթերցանություն/

Վեբինարի մեկնարկի ամսաթիվը՝ ապրիլի 8։ Տևողությունը՝ 2 ժամ։ Մեր օրերում տեղեկատվական պաշարն ահռելի է, և երբեմն անհնար է հասցնել այդ ամենի հետ ծանոթանալ, առավել ևս մտապահել։ Եթե ցանակում եք սովորել կարդալ արագ և միևնույն պահին հասկանալ և մտապահել կարդացածը, արագ առանձնացնել կարևոր տեղեկությունը երկրորդականից, զարգացնել ճիշտ և գրագետ խոսքը, բարելավել հիշողությունը և կենտրոնանալու ունակությունը, ապա խորհուրդ ենք տալիս մասնակցել այս վեբինարին։

Վեբինարը կարող եք տեսնել այստեղ:

Վեբինար N5 /Անձնական ֆինանսական միջոցների կառավարում/

Վեբինար N5 /Անձնական ֆինանսական միջոցների կառավարում/

Վեբինարի մեկնարկի ամսաթիվը՝ ապրիլի 23։ Տևողությունը՝ 1 ժամ։ Բավարար չէ կարողանալ գումար վաստակել։ Անհրաժեշտ է նաև ֆինանսները գրագետ կառավարել իմանալ։ Վեբինարի ընթացքում կքննարկվեն անձի ֆինանսական նպատակները, դրանց հասնելու մեխանիզմները, անձնական ֆինանսական պլանի էությունը և կազմման եղանակները, ֆինանսական պլանավորումը։

Վեբինարը կարող եք տեսնել այստեղ: