ԲԼՈԳ

Աշխարհի արդի 7 ամենատարօրինակ մասնագիտությունները

Աշխարհի արդի 7 ամենատարօրինակ մասնագիտությունները

09.08.19

Մենեջեր, գիդ, լուսանկարիչ, թարգմանիչ, հաշվապահ, միջոցառումների կազմակերպիչ, այգեպան…. Ցանկը կարելի է անվերջ շարունակել ու արտաբերել այս մասնագիտությունների անուններն առանց որևէ էմոցիայի (բացառությամբ այն փաստի, որ ոմանց մոտ կարող է արթնանալ հիացմունքի և/կամ հակակրանքի զգացողությունը): Սակայն արդի իրականությունում կան մասնագիտություններ, որոնց անգամ գոյություն ունենալու անհրաժեշտությունը զարմանք է առաջացնում, է՛լ ուր մնաց այդ մասնագիտությամբ զբաղվող անձիք տարօրինակ չթվան: Այսօր Ձեր ուշադրությանը կներկայացնենք աշխարի արդի 7 ամենատարօրինակ մասնագիտությունները:

Աշխարհի արդի 7 ամենատարօրինակ մասնագիտությունները
Սիգարներն ըստ գույնի դասակարգող

Սիգարներն ըստ գույնի դասակարգող

 

Այս մասնագիտության տեր մարդիկ բացառիկ ունակություն ունեն (ի ծնե՞, թե՞ ընթացքում են ձեռք բերում). նրանք տարբերում են շագանակագույնի յոթանասուն երանգ: Էլ ի՞նչ մի դժվարություն գործը գերազանց կատարելու համար: Եվ այս ամենն արվում է սիգարի յուրահատուկ արժեքը գնահատողների համար: Եթե Դուք էլ եք սիգարի սիրահար, վստահ եղեք, որ Ձեր այս պահին վառած սիգարը դասավորել է սիգարներն ըստ գույնի դասակարգող մասնագետը:

Ականջ մաքրող

 

Ականջ մաքրողներն (աղջիկ կամ տղա) իրենց ծառայությունն առաջարկում են Չինաստանի բաղնիքներում: Մասնագիտությունը կարծես թե հուշում է աշխատանքի բնույթը…

Ականջ մաքրող
Պինգվիններին շրջող

Պինգվիններին շրջող

 

Այս մասնագիտությունը գուցե և Ձեր ժպիտն առաջացնի, բայց կարևորությամբ շատ ու շատ ՛՛սովորական՛՛ մասնագիտություններին չի զիջում: Պինգվինները մեջքի վրա ընկնելուց հետո ունակ չեն ինքնուրույն շրջվել: Իսկ Անտարկտիդայում աշխատող այս ՛՛տարօրինակ՛՛ մասնագետները փրկում են նրանց կյանքը:

Աճյունով նկարող նկարիչներ

 

Ամերիկյան ընկերությունն իր ծառայությունն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ունենալ աճյունով նկարված իրենց հարազատի նկարը: Եվ այս ընկերությունում աշխատում են աճյունով նկարող նկարիչներ:

Աճյունով նկարող նկարիչներ
Ներողություն խնդրող

Ներողություն խնդրող

 

Այս մասնագետներից կազմված թիմը իր գործունեությունը ծավալում է Southwest Airlines ավիաընկերությունում, որտեղ նրանք պաշտոնապես ներողություն են խնդրում դժգոհ հաճախորդներից (դժգոհությունն ուսումնասիրելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում): Նշենք, որ իր ոչ դրական բնույթի աշխատանքն իրականացնելու դիմաց մասնագետները բավականին լավ են վարձատրվում:

Գրկող

 

Կզարմանաք, երբ իմանաք, թե ինչքան մարդ կա, որ պատրաստ է $60-400 վճարի, որպեսզի իրեն գրկեն: Այսօր Cuddle Up to Me, Cuddlist և Snuggle Buddies ընկերություններն առաջարկում են այդ ծառայությունը, որն իրականացնում են մասնագիտացված գրկողները:

Գրկող
Գուշակություններով չորաբլիթների տեքստեր գրողներ

Գուշակություններով չորաբլիթների տեքստեր գրողներ

 

Չորաբլիթում գուշակությունների տեքստերը գրում են մասնագետները: Երբևէ կմտածեի՞ք, որ օրինակ` այս մասնագիտությամբ կարելի է աշխատել 30 տարի և անգամ համարվել ոլորտի լավագույն մասնագետը J: Իսկ նման մարդիկ գոյություն ունեն: