Աշխատանք գտնելու լավագույն ճանապարհը
10.09.18Այսօր ուսանողների մեծ մասն ուսմանը զուգահեռ աշխատում է տարբեր հաստատություններում, հիմնականում ոչ այն մասնագիտությամբ, որով սովորում է, այլ զուտ ուսման վարձը հոգալու համար ցանկացած այլ ոլորտում, որ ժամային գրաֆիկով հարմար է համադրել ուսման հետ: Հետագայում՝ ավարտելով ԲՈՒՀ-ը, քոլեջը, ուսանողը բախվում է խնդրի. գործատուն, որպես կանոն աշխատանքի է ընդունում փորձառու մասնագետների: Սա այն ցավոտ հարցերից է, որից զերծ չեն մնում նաև միջին և բարձր տարիքի անձիք, ովքեր ցանկանում են փոխել գործունեության ոլորտը:
Խնդրի լուծում նորավարտների համար
Նորավարտները, որպես կանոն, բախվում են երկու խնդրի հետ.
1.ավարտել եմ , փորձ չունեմ, աշխատանքի չեն ընդունում
2.ավարտել եմ, բայց սա այն բաժինը չէր, որ կցանկանայի, իսկ ևս չորս տարի սովորելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ հնարավորություն:
Երկու դեպքում էլ որպես լուծում օգնության կարող են հասնել կարճաժամկետ կամ երկարաժամկետ (իհարկե ոչ քառամյա) դասընթացները, որոնք ապահովում են հենքային գիտելիքներ` հնարավորություն տալով հետագայում ինքնակրթման և ինքնազարգանցման շնորհիվ դառնալ երազած մասնագետը:
Այս լուծման կարևորագույն դրական հատկանիշն այն է, որ դասընթացների կազմակերպիչները, որպես կանոն, հետագայում աշխատանքի են ընդունում կամ օգնում են աշխատանք գտնել լավագույն շրջանավարտներին:
Նման մոտեցում ունի ONE WAY TRAINING–ը, որ որակյալ մասնագետ դառնալ ցանկացողներին առաջարկում է մի շարք երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներ՝ զբոսավարների, հյուրանոցային կառավարման մասնագետների, հարսանեկան հանդիսությունների կազմակերպիչների, կարի և ձևավորման, dj basic express և այլն:
ONE WAY TRAINING–ի կողմից կամակերպվող դասընթացներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Խնդրի լուծում մասնագիտական ոլորտը փոխել ցանկացողների համար
Մասնագիտական ոլորտը փոխել ցանկացողների շարքում հիմնականում լինում են նրանք, ովքեր համարում են, որ մասնագիտության իրենց ընտությունը սխալ էր (անկախ տարիքից), կյանքի ինչ որ փուլում նոր ոլորտում ուժերը փորձել ցանկացողները, կանգնած են կիրառվող մասնագիտության ոչ արդիական դառնալու և նորին տիրապետելու անհրաժեշտության փաստի առաջ:
Այստեղ ևս գալիս են օգնության երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացները, որոնք հնարավորություն են տալիս խելամիտ դասավճարի դիմաց ստանալ ցանկալի մասնագիտության բանալի - գիտելիքները, որոնց հիման վրա հետագայում դառնալ լավ, և ինչու ոչ, առաջատար մասնագետ ցանկալի ոլորտում: