ԲԼՈԳ

Այս ֆիլմերը կստիպեն այլ կերպ նայել կյանքին

Այս ֆիլմերը կստիպեն այլ կերպ նայել կյանքին

22.06.19

Սոցիալական ցանց

Մարկը սովորում է Հարվարդի ծրագրավորման բաժնում և հանդիպում է հմայիչ Էրիկա Օլբրայտի հետ: Տղան բավարար ուշադրություն չի դարձնում Էրիկային, և աղջիկը թողնում է նրան: Մարկի սենյակակիցը առաջարկում է քվեարկություն կազմակերպել՝ համեմատելով իրենց խմբի աղջիկների նկարները: Մարկի մոտ հետաքրքիր գաղափար է ծնվում, որի հիմքում ստեղծվում է ներկայումս ամենահայտնի սոցիալական կայքը՝ Ֆեյսբուքը: Նրա ցնցող հաջողությունը հիմնովին փոխում է համակուրսեցի ընկերների կյանքը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Սոցիալական ցանց

Ազատության մասին գրողները

1994 թվական։ Երկու տարի առաջ Լոս-Անջելեսում տեղի են ունեցել մեծ անկանոնություններ։ Երիտասարդ ուսուցչուհին դպրոց է գալիս մի հանգիստ շրջանից։ Նա շատ ոգևորված էր իրեն սպասվող գործունեությամբ, բայց շուտով հասկանում է, որ նրա բոլոր երազանքները խափանված են։ Դասարանը, որը նրան է բաժին հասել անկառավարելի է, բաժանված ռասայական և տոհմական խմբերի։ Բայց նա որոշում է չհանձնվել և հասնել նրան, որ բոլոր աշակերտները տեսնեն և պատկերացնեն իրենց արժանի ապագան։ Անգլերեն լեզվի մի ուսուցչուհու հաջողվում է վերադաստիարակել իր աշակերտներին: Ուսուցչուհին առաջարկում է երեխաներին գրել գիրք՝ նկարագրելով իրենց դժվար ապրուստը…

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Մեռած պոետների հասարակություն

Ջոն Քիթինգի ուսուցման մեթոդները տարբեր են. նրա համար կարևոր է կիրքը գրականության հանդեպ: Սրանով նա «վարակում» է մի քանի երիտասարդների, որոնք վերականգնում են  «Մեռած պոետների հասարակություն» անունն ունեցող գաղտնի գրական ակումբը և իրենց ժամանակը նվիրում դրան: Սակայն ամեն ինչ սկսում է փոխվել, երբ ակումբի մասին իմանում են նրանց հարուստ ծնողները:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Մեռած պոետների հասարակություն

Բանականության խաղեր

Ջոն Նեշ՝ Հարվարդի հայտնի ուսանողներից, ում վիճակված է հեղափոխել մաթեմատիկայի մասին պատկերացումները: Բայց հանճարեղ երիտասարդի մոտ ամեն ինչ հարթ չէ հարաբերություններում. համակուրսեցիները նրան տարօրինակ են համարում և մեջքի հետևում ծիծաղում, սիրելի կինը չի տանում անընդհատ մրցակցությունը գիտության հետ: Նեշը նախընտրությունը տալիս է տրամաբանությանը, ոչ թե զգացմունքներին և կյանքը նրան դաժան դասեր է տալիս: Իր անզգուշության և փառասիրության համար նա ստիպված է լինում վճարել հոգեկան առողջությամբ: Կկարողանա՞ տաղանդավոր մաթեմատիկոսը դառնալ սովորական մարդ, ով ունակ է սիրել, և բուժվել բանականության տկարությունը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Բանականության խաղեր

Ավիատոր

Հորից ստանալով ոչ մեծ արտադրամաս՝ Հովարդ Խյուզն այն վերածեց մի հսկայական, ֆանտաստիկորեն եկամտաբեր ձեռնարկության: Դառնալով հսկայական կինոարտադրամասի սեփականատեր, նա նկարեց իր ժամանակների ամենաթանկ ֆիլմը և գերեց հոլիվուդյան ամենագրավիչ դերասանուհիների սրտերը: Նրան էին պատկանում Լաս Վեգասի ամենահեղինակավոր խաղատները և ստեղծել է մեծությամբ երկրորդ առևտրային ավիաընկերությունը: Փողերը վառում են Խյուզի սիրտը, հանգիստ չեն տալիս նրան: Միայն այնտեղ, մի քանի հազար մետր բարձրության վրա է նա իրականում երջանիկ: Միայն այնտեղ, որտեղ ամեն ինչ որոշում են օդաչուի վարպետությունն ու Աստված, ոչինչ չի գնահատվում այնքան բարձր, որքան հավատարմությունն ու պատիվը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Ավիատոր

Աստղը ծնվել է

Քանթրի-երաժիշտ Ջեքսոն Մեյնը՝ ում կարիերան արագ ցած էր գլորվում, մի օր ծանոթանում է բոլորին անհայտ տաղանդավոր երգչուհի Էլլիի հետ: Հերոսների միջև բուռն սիրավեպ է սկսվում: Ջեքը օգնում է Էլլիին հասնել հաջողության: Բայց ինչքան ավելի արագ թափ էր հավաքում Էլլիի երաժշտական կարիերան, այնքան ավելի դժվար էր դառնում նրա համար հարմարվել խամրող փառքի հետ:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

127 ժամ

Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիմքում, որոնք տեղի են ունեցել լեռնագնաց Արոն Ռալստոնի հետ: Լեռները նրանից սխալմունք չէին խնդրել և դաժանորեն պատժում են Արոնին: Հեծանիվով ճանապարհորդելով անապատային բլուրներով, ուրախ ժամանակ էր անցկացնում, ծանոթանում էր զբոսաշրջիկների հետ, լողում տեղի լճակներում, մինչև ընկավ քարը ծուղակը: Նրա ձեռքը ամուր սեղմված է, և չի կարող ազատվել ծուղակից: Շուրջը շունչ չկա, սնունդի պաշարը գրեթե վերջացել է, և ոչ մեկ չի գա նրան փրկելու: Արոնին սպասվում է մնալ մի քանի օր առանց հաց ու ջրի՝ ժայռին հենված, և մտածել՝ ինչպես դուրս պրծնել: Այս տեսակ պահերին արթնանում է մարդու իրական բնավորությունը, չէ՞ որ նժարի վրա սեփական կյանքն է: Ինչպե՞ս կլուծի լեռնագնացը այս խնդիրը, և ինչպիսի՞ անհնար ու սարսափելի քայլերի կգնա հանուն անձնական կյանքի:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

127 ժամ