ԲԼՈԳ

06.04.2020

Անվճար օնլայն վեբինարներ

Այսօր բոլորս տանն ենք, որ հետո բոլորս կարողանանք անվտանգ դուրս գալ տանից։ Շատերն արդեն գտել են իրենց համար զբաղմունք, շատերն աշխատում են հեռահար, իսկ ոմանք էլ շարունակում են փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչով զբաղվել ազատ ժամանակ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անվճար օնլայն վեբինարների ցանկը, որտեղ կգտեք բազմազան և, ինչը պակաս կարևոր չէ, հետաքրքիր վեբինարներ։ Գուցե նաև ցանկություն արթնանա միանալ այնպիսի վեբինարների, որի մասին նախկինում չէիք էլ մտածել։ Դե ինչ, սկսենք։

Կարդալ ավելին
10.03.2020

2020թ Եվրոպայի ամառային դպրոցներն ու ուսումնական ծրագրերը

Շատերիս պլաններում կա արտերկրում սովորելը։ Իսկ ինչո՞ւ հետաձգել։ Առջևում ամառային արձակուրդներն են, և կարելի է հենց այդ ժամանակահատվածն օգտագործել Եվրոպայում ամառային դպրոց հաճախելու կամ ուսումնական ծրագրին մասնակցելու համար։ Հաշվի առնելով անգամ ամռան բավականին մեծ ծանրաբեռնվածությունը, կխոսենք տարբեր տևողության ծրագրերի մասին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2020թ Եվրոպայի ամառային դպրոցներից ու ուսումնական ծրագրերից առավել հայտնիները, վերջիններիս անցկացման պայմանները։

Կարդալ ավելին
07.02.2020

Ինչպես կազմել վաճառվող տուր փաթեթ

Փաթեթ կազմելը թեորիապես շատ հեշտ է, նամանավանդ եթե մասնագիտացած եք ոլորտում, գիտեք ծառայությունների արժեքները: Իսկ վաճառվող փաթեթ կազմելը միշտ չի, որ հեշտ է ստացվում: Ինչպես կազմել վաճառվող տուր փաթեթ, ինչ հանգամանքներ և պայմաններ հաշվի առնել, ինչպես գտնել այն, ինչը սովորական փաթեթը կվերափոխի, կհամեմի ու կվաճառի: Ում ինչ առաջարկել և ինչպես: Այս ամենի մասին է, որ պատրաստվում ենք մանրամասն խոսել այսօրվա մեր հոդվածում: Եվ այսպես հարց. ինչպե՞ս կազմել վաճառվող տուր փաթեթ: Հարցին հնարավորինս մանրամասն պատասխան տալու համար առանձնացրել եք փաթեթներ կայքի համար և ցպահանջ փաթեթներ ենթավերնագրերը:

Կարդալ ավելին
16.01.2020

Հյուրանոցային մենեջմենթ. եկ բացահայտենք ոլորտում աշխատելու ցանկությունդ

Ի՞նչ ենք հասկանում և ի՞նչ ենք պատկերացնում, երբ խոսվում է հյուրանոցային մենեջմենթի և/կամ հյուրանոցային մենեջերի մասին: Որո՞նք են վերջինիս գործառույթները: Որո՞նք են այն գիտելիքները, որ նա պետք է ունենա աշխատաշուկա մուտք գործելու համար: Այս ամենի մասին կխոսենք այսօր, և, ինչու ոչ, գուցե նաև խթան հանդիսանանք, որպեսզի բացահայտեք ոլորտում աշխատելու Ձեր ցանկությունը:

Կարդալ ավելին
21.12.2019

Ֆիլմեր՝ պարտադիր դիտման համար

Դեռ չունե՞ք «պարտադիր դիտում» խորագրով ֆիլմաշարք: Ո՞ւմ եք սպասում: Մեր ընտրած կինոնկարները կստիպեն ցուցակագրել ամենա-ամենա ֆիլմերի շարքը: Վերցրե՛ք պոպ-կորն ու միացրեք ֆիլմերից ամենագրավիչը:

Կարդալ ավելին
19.12.2019

ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐՆ ԻՄԱՆԱ ԳԱԲՐԻԵԼ ԵՎ/ԿԱՄ ԱՄԱԴԵՈՒՍ ԾՐԱԳՐԵՐԸ

Նախորդ հոդվածում /Ինչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները/ առանձնացրեցինք և մանրամասն ներկայացրեցինք ներգնա, ներքին և արտագնա տուր մենեջերների գործառույթները և պահանջվող հմտություններն ու գիտելիքները: Արտագնա տուր մենեջերի հմտություններից են /երբեմն պարտադիր/ Ամադեուս և Գաբրիել ծրագրերի իմացությունը: Հարց է առաջանում. ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է լավ արտագնա տուր մենեջերն իմանա Գաբրիել և/կամ Ամադեուս ծրագրերը: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում Ամադեուս և Գաբրիել ծրագրերը, ինչով են այս երկու ծրագրերը նման միմյանց և ինչով են տարբերվում: Այս ամենը նաև կտա հարցի պատասխանը:

Կարդալ ավելին