ԲԼՈԳ

09.11.2019

Ի՞նչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գրագետ ներկայացումը շատ հաճախ սկսվում է տուրիստական գրասենյակից, այլ ոչ կայքից կամ «սարաֆանի էֆեկտով»: Գրասենյակում է, որ առերես, հեռախոսով կամ նամակագրությամբ հյուրերին առաջարկվում են խմբակային կամ անհատական տուրեր, բազմաթիվ տուր - փաթեթներ, հյուրանոցային սենյակների, բնակարանների ամրագրում, մեքենայի վարձույթ և այլ ծառայություններ: Եվ կախված, թե դեպի ուր և ում են առաջարկում ծառայություններ ընկերության տվյալ բաժինները, վերջիններս լինում են ներգնա, ներքին և արտագնա: Այս հոդվածում ներկայացնելու ենք յուրաքանչյուր բաժնի գործառույթները, ինչը, հուսով ենք, կօգնի հետագայում տուրիզմի ոլորտում մասնագիտության կամ մասնագիտացման ընտրության հարցում:

Կարդալ ավելին
10.10.2019

Ինչպես ճիշտ ներկայանալ հարցազրույցի

Անկախ նրանից՝ որքան փորձառու կամ, ընդհակառակը, անփորձ եք, հարցազրույցի գնալիս անհրաժեշտ է հաշվի առնել մի պարզ, բայց շատ կարևոր փաստ. մասնագիտական հմտություններից բացի գնահատանքի է արժանանալու նաև այն, թե ինչպես եք ներկայացել հարցազրույցի: Հնարավոր է անգամ չէիք էլ մտածել այն կանոնների մասին, որ գործում են աշխատանքային հարցազրույցների ժամանակ: Իսկ եթե ցանկանում եք ճիշտ ներկայանալ և ներկայացնել Ձեզ որպես հենց այն մասնագետը, ում գործատուն փնտրում է, առաջարկում ենք առաջիկա հինգ րոպեն տրամադրել այս հոդվածին:

Կարդալ ավելին
06.09.2019

Հետաքրքիր փաստեր փողի մասին

Մարդկությունը սովորում է, կրթություն ստանում, մասնագիտանում, աշխատում և գումար վաստակում: Այս շղթայի ընթացքում ոչ բոլորն են ուշադրություն դարձնում փողի ծագմանը, զարգացմանը, կրած փոփոխություններին: Իսկ փողի պատմությունն իսկապես շատ հետաքրքիր փաստեր է պարունակում: Այս հոդվածում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փողի վերաբերյալ հետաքրքիր փաստեր, որից հետո գուցե այն շատերի համար դադարի մնալ պարզապես դրամ կամ լումա:

Կարդալ ավելին
13.08.2019

5 գիրք, որոնք կմոտիվացնեն քեզ

Քեզ անհրաժե՞շտ է մոտիվացիա՝ աշխատելու և զանգանալու, ապա այս գրքեր հենց քեզ համար են: Սրանցից յուրաքանչյուրը քեզ կտա հնարավորություն բացահայտելու քո պոտենցիալն ու տաղանդները աշխատանքում և առօրյա կյանքում առաջ գնալու համար:

Կարդալ ավելին
09.08.2019

Աշխարհի արդի 7 ամենատարօրինակ մասնագիտությունները

Մենեջեր, գիդ, լուսանկարիչ, թարգմանիչ, հաշվապահ, միջոցառումների կազմակերպիչ, այգեպան…. Ցանկը կարելի է անվերջ շարունակել ու արտաբերել այս մասնագիտությունների անուններն առանց որևէ էմոցիայի (բացառությամբ այն փաստի, որ ոմանց մոտ կարող է արթնանալ հիացմունքի և/կամ հակակրանքի զգացողությունը): Սակայն արդի իրականությունում կան մասնագիտություններ, որոնց անգամ գոյություն ունենալու անհրաժեշտությունը զարմանք է առաջացնում, է՛լ ուր մնաց այդ մասնագիտությամբ զբաղվող անձիք տարօրինակ չթվան: Այսօր Ձեր ուշադրությանը կներկայացնենք աշխարհի արդի 7 ամենատարօրինակ մասնագիտությունները:

Կարդալ ավելին
10.07.2019

Ամենապահանջված մասնագիտությունները տուրիզմի ոլորտում

Ցանկանում եք փորձել Ձեզ տուրիզմի ոլորտում, բայց չգիտե՞ք, թե որ մասնագիտությամբ: Արդեն իսկ տուրիզմի ոլորտու՞մ եք և ուզում եք ավելի՞ն իմանալ նրա մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրիզմի ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ցանկն ու նկարագրությունը: Բայց նախ և առաջ առաջարկում ենք բաշխել տուրիզմի ոլորտի մասնագիտությունները երկու խմբի՝ գրասենյակային և ոչ գրասենյակային:

Կարդալ ավելին