ԲԼՈԳ

Ճամփորդի՛ր Հարությունի հետ

15.12.22

Հարություն Խաչատրյանն ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության սերվիսի բաժինը: Այժմ ուսումը շարունակում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: ONE WAY TRAINING-ի Զբոսավարների պատրասման դասընթացին մասնակցել է 2018թ-ին և աշխատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում որպես զբոսավար:

 

Կյանքում իմ կարևոր ձեռքբերումը եղել է լավ ու բարի մարդկանցով շրջապատված լինելը, անհոգ աապրելը։ Նաև կրթություն ստանալը և հետաքրքիր ու հաճելի աշխատանք գտնելը։ Քչերն են կարողացել իրենց մասնագիտությամբ աշխատել, բայց ես կարող եմ ևս մի ձեռքբերում համարել իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելը։

 

 

Ամենակարևոր խորհուրդը, որ ստացել եմ իմ դասախոսներից Լավ սովորել ու զբաղվել նրանով, ինչը հաճույքով կանեմ։ Կյանքի 20 տոկոսը մարդիկ զբաղված են աշխատելով։ Չեմ կարծում արժե 15-20 տարի զբաղվել մի բանով, որը հետաքրքիր չէ կամ ձանձրալի է։

 

 

Հայաստանում ես սիրում եմ մարդկանց, լեռները, բնությունը։ Մեր երկրում մարդիկ ամենաբարին են, հյուրընկալը և հյուրասերը։ Լեռներն ու բնությունը նման են մեր մարդկանց․ ամեն մարզում նրանք մեզ հյուրընկալում են այնպես, ինչպես հայերը հյուրընկալում են իրենց հյուրերին:

Ես կարդում եմ ֆանտաստիկ և գիտական ժանրի գրականություն։ Գեղարվեստական գրականության սիրահար չեմ։ Այս արագ զարգացող աշխարհում չեմ ցանկանա բաց թողնել ինչ որ գիտական նորամուծություն կամ հայտնագործություն:

 

 

Զբոսավարի աշխատանքի մեջ ամենաբարդը կազմակերպչական հարցերն են։ Կարելի է մտածել, թե ընդհանուր լեզու գտնելը կամ ինֆորմացիան ներկայացնելը ամենադժվար մասն է զբոսավարի աշխատանքի, բայց իրականում դա ամենից հեշտն է։ Ոչ միշտ է հեշտ լեզու գտնել տարբեր մշակույթների, տարիքի, սեռի, կրոնական կամ քաղաքական կողմնորոշում ունեցող մարդկանց հետ։

 

 

Ինձ պատմել են, որ Հայաստանում մարդիկ աշխարհի բոլոր ազգերից ամենաբարին են։ Նրանք ամեն կերպ պատրաստ են օգնել անծանոթի, անգամ իրենց ժամանակը տրամադրել նրանց անծանոթ տեղանքում ճանապարհ ցույց տալու համար։ Իսկ գյուղերում ամենից հաճախ կհանդիպենք մարդկանց, ովքեր ձեզ կհրավիրեն մի գավաթ սուրճ կամ տաք թեյ վայելելու։

Խաղաղությունը հնարավոր չէ, եթե «հարևան» պետությունը անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում և ցանկանում յուրացնել նոր տարածքներ։ Եթե ամեն մեկը մեր երկրում զբաղվի իր գործով, կատարի իր աշխատանքը, ապրի օրենքով, ինչպես «դրսում», վճարի հարկերը, ապա հակառակորդը ինչ - որ քայլ անելու մասին կմոռանա։ Իսկ եթե լինել բևեռացված, չմիավորված, կլինի լրիվ հակառակը։

 

 

Հաջողելու մենամեծ գաղտնիքը՝ լինել աշխատասեր, ունենալ նպատակներ, միշտ պրպտել և մտածել հետագա պլանների և հնարավորությունների մասին։

 

 

Ստեղծագործական հայացք է պետք կյանքի ամեն փուլում՝ սկսած աշխատանքից մինչև ժամանակ անցկացնելը։ Ամեն ինչին պետք է նայել ինչ - որ պատկերացումներով։