Հարություն Խաչատրյանն ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության սերվիսի բաժինը: Այժմ ուսումը շարունակում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: ONE WAY TRAINING-ի Զբոսավարների պատրասման դասընթացին մասնակցել է 2018թ-ին և աշխատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում որպես զբոսավար:

 

Կյանքում իմ կարևոր ձեռքբերումը եղել է լավ ու բարի մարդկանցով շրջապատված լինելը, անհոգ աապրելը։ Նաև կրթություն ստանալը և հետաքրքիր ու հաճելի աշխատանք գտնելը։ Քչերն են կարողացել իրենց մասնագիտությամբ աշխատել, բայց ես կարող եմ ևս մի ձեռքբերում համարել իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելը։

Ամենակարևոր խորհուրդը, որ ստացել եմ իմ դասախոսներից Լավ սովորել ու զբաղվել նրանով, ինչը հաճույքով կանեմ։ Կյանքի 20 տոկոսը մարդիկ զբաղված են աշխատելով։ Չեմ կարծում արժե 15-20 տարի զբաղվել մի բանով, որը հետաքրքիր չէ կամ ձանձրալի է։

 

Հայաստանում ես սիրում եմ մարդկանց, լեռները, բնությունը։ Մեր երկրում մարդիկ ամենաբարին են, հյուրընկալը և հյուրասերը։ Լեռներն ու բնությունը նման են մեր մարդկանց․ ամեն մարզում նրանք մեզ հյուրընկալում են այնպես, ինչպես հայերը հյուրընկալում են իրենց հյուրերին:

 

Եթե մարդիկ լինեին իրենց հայրենիքին մոտ, ապա ավելի լավ կվերաբերվեին բնությանը, միմյանց։ Չեին աղտոտի, միմյանց կցանկանային միայն բարին, կմտածեին և հոգ կտանեին իրենց շրջապատի մասին այնպես, ինչպես իրենց տան մասին են հոգում։

 

<br />
<b>Warning</b>:  Illegal string offset 'attachment_id' in <b>/www/wwwroot/onewaytrainings.com/wp-content/themes/trainings/framework-customizations/extensions/shortcodes/shortcodes/blog-section/views/view.php</b> on line <b>6</b><br />
<br />
<b>Warning</b>:  Illegal string offset 'attachment_id' in <b>/www/wwwroot/onewaytrainings.com/wp-content/themes/trainings/framework-customizations/extensions/shortcodes/shortcodes/blog-section/views/view.php</b> on line <b>20</b><br />