ԲԼՈԳ

Գիտե՞ս, որ գիդ ես

Գիտե՞ս, որ գիդ ես

09.03.19

Գիդ չեն ծնվում, գիդ դառնում են: Հավատու՞մ և ընդունու՞մ եք այս նախադասությունը որպես բացարձակ ճշմարտություն: Ուրեմն այս հոդվածը Ձեզ համար չէ: Իսկ եթե գոնե չնչին անհամաձայնություն եք զգում այս արտահայտության հետ, ապա Դուք մեր թիմից եք: Մենք չենք ժխտում, որ լավ գիդի թիվ մեկ պարտականությունները ինքնակրթությունն ու ինքնազարգացումն են, սակայն ոչ ոք դեռ չի բացառում այն բոլոր անհրաժեշտ բնավորության գծերը, որոնք են. արագ կողմնորոշվելը, տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ լեզու գտնելը, համբերատար և բարեկիրթ ու քաղաքավարի լինելը, այլին և ոչ սովորականին ըմբռնումով մոտենալը, քանի որ հենց այս ամենն է, որ գիդին տալիս են «լավ գիդ» որակավորումը:

Գիտե՞ս, որ գիդ ես
Գիտե՞ս, որ գիդ ես

Դեմ, թե՞ կողմ

Շատերը կասեն, որ գործը հղկում է, իրավիճակը պարտադրում է, իրադարձությունները սովորեցնում են: Համաձայն ենք: Բայց արդյո՞ք բոլորս ենք հղվկում, թե՞, ի վերջո, որոշներս կոտրվում ենք, քանի որ հղկվում են դիմացկունները: Պարտադրանքի ճնշման տակ կայացնում ենք իրավիճակի համար ճիշտ, թե՞ սխալ որոշումներ, որոնք վկայում են ոչ միայն արագ, այլ նաև ճիշտ կոմնորոշման և ճկուն լինելու մասին: Արդյո՞ք բոլորս ենք ունակ դասեր քաղել և սովորել:

 

Այս հոդվածի վերնագիրը հուշում է, որ այն նպատակ ունի օգնել բացահայտել գիդին Ձեր մեջ: Եվ այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել գիդերի աշխատանքը, պատկերացնել նրանց ունակությունների և գիտելիքների ծավալը, և գոնե մի քանի անգամ գնալ ճանապարհորդության գիդի ուղեկցությամբ: Ի դեպ, գիտելիքի մասին: Արդյո՞ք բոլորս ենք մոտենում ճիշտ ինֆորմացիա տրամադրելու հարցին պատասխանատվությամբ: Եվ, ի վերջո, գիտելիքի պաշար ունենալը դեռ չի նշանակում այն մատուցելու ունակության մասին:

Գիտե՞ս, որ գիդ ես
Գիտե՞ս, որ գիդ ես

Եվ ի՞նչ պատկեր մենք ունեցանք. գիդը, բացի գիտելիքի մեծ պաշար ունենալուց, պետք է.

 

- լինի պատասխանատու

- արագ և ճիշտ կողմնորոշվի

- լինի ճկուն

- ստրեսակայուն

- աշխատասեր

- ներկայանալի

- ….

 

 

 

Ու դեռ երկար կարելի է շարունակել այս ցանկը: Եթե Դուք տեսնում եք այս ամենը Ձեր մեջ, ապա մենք դիմում ենք Ձեզ հարցով. «գիտե՞ս, որ «գիդ» ես»: Չակերտավոր, քանի որ գիտելիքը միևնույն է մնում է «լավ» գիդ լինելու գլխավոր նախապայմաններից մեկը:

Գիտե՞ս, որ գիդ ես