ԲԼՈԳ

Գրքեր, որ պետք է կարդալ 2019-ին

Գրքեր, որ պետք է կարդալ 2019-ին

12.01.19

Ջորջ Քլեյսոն - «Բաբելոնի ամենահարուստ մարդը»

Այս գիրքը պարզապես ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել փողի հետ վարման հիմունքներին, բայց այնքան էլ չեն սիրում կարդալ ֆինանսական գրականություն: Հեղինակը պատմում է գումարի օգտագործման և կուտակման հիմնական կանոնների մասին՝ առաջնորդելով ամբողջ պատմությունը Հին Բաբելոնով, իսկ նրա պատմության գլխավոր դերակատարները հանդիսանում են բաբելոնյան առևտրականները, արհեստավորները, «բանկիրները» և այլ մարդիկ: Գրքում շատերի համար կգտնվեն հետաքրքիր խորհուրդներ: Այն արժանի է Ձեր ուշադրությանը երկու պատճառով: Առաջինը՝ ճանաչողականն է, երկրորդը՝ այս գիրքն իր հետաքրքիր պատմության գծով կլուսավորի մի քանի երեկո:

 

Ջորջ Քլեյսոն-Բաբելոնի ամենահարուստ մարդը

Դեյլ Քարնեգի - «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

Գիրքն իրենից գործնական խորհուրդների և կյանքի պատմությունների հավաքածու է ներկայացնում: Քարնեգին լայնորեն օգտվում է հայտնի հաջողակ մարդկանց ասույթներից և օգտագործում որպես իր ուսանողների, ընկերների և ծանոթների փորձի օրինակ: Ավելի քիչ, քան մեկ տարվա ընթացքում գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ է վաճառվել (դեռ հեղինակի կենդանության օրոք միայն ԱՄՆ-ում ավելի քան 5 միլիոն օրինակ է վաճառվել): Տասը տարիների ընթացքում գիրքը գտնվում է «The New York Times» թերթի բեսթսելլերների ցուցակում, ինչը մինչ այժմ բացարձակ ռեկորդ է համարվում:

 

Դեյլ Քարնեգի-Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա

Ջոն Կեխո - «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է»

Գրքում հեղինակը հստակ սահմանում է սկզբունքների շարք, որն ընդունակ է փոխել Ձեր կյանքը, լցնելով այն հաջողությամբ և երջանկությամբ:
Հեղինակն առաջարկում է կոնկրետ գործնական ուղեցույց, որը Ձեզ թույլ կտա՝ տիրապետել սեփական ենթագիտակցության ուժին, զարգացնել ստեղծագործական ունակությունները, հաջողությամբ օգտագործել պատկերավորման մեթոդը, բարձրացնել սեփական ինքնագնահատականը, մեկնաբանել Ձեր երազները, բուժել ինքներդ Ձեզ, ձևավորել գիտակցությունը, որն ուղղված է հաջողությանը, հաստատել և պահպանել արդյունավետ փոխհարաբերություններ: Այն պարտավոր է կարդալ յուրաքանչյուրը, ով ցանկանում է ապրել լիարժեք կյանքով:

 

Ջոն Կեխո-Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է

Սպենսեր Ջոնսոն, Քեն Բլանչարդ - «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»»

Քանի որ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի առաջին հրապարակումից հետո աշխարհը շատ է փոխվել, Ձեզ է առաջարկվում այս նոր հրատարակությունը, որպեսզի Դուք կարողանաք ավելի արագ տիրապետել առաջնորդական հմտություններին և հաջողության հասնել փոփոխվող աշխարհում: Այսօր մարդիկ փորձում են աշխատանքում և կյանքում գտնել ավելի մեծ հնարավորություններ, օգուտ տալ և ստանալ բարոյական բավարարվածություն: Ընկերությունները պետք է ավելի արագ արձագանքեն՝ օգտագործելով քիչ ռեսուրսներ: Եթե ցանկանում եք զարգանալ և լինել ժամանակակից առաջնորդ, այս գիրքը Ձեզ հսկայական օգուտ կբերի, ցույց կտա նոր ուղենշեր և կօգնի ավելի մեծ արդյունավետությամբ մարդկանց առաջնորդել՝ տեխնոլոգիաների և գլոբալիզացիայի հետ քայլելիս:

 

Սպենսեր Ջոնսոն, Քեն Բլանչարդ-Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»