ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Արդյո՞ք դասընթացների ավարտին տրամադրվում են վկայականներ:

Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին ստանում են մասնակցության վկայականներ:

Արդյո՞ք աջակցում ենք աշխատանքի տեղավորման հարցում:

Որոշ դասընթացներ (Օրինակ՝ Ներգնա տուր մենեջերների պատրաստման դասընթաց, Զբոսավարների պատրաստման դասընթաց) ավարտած մասնակիցների արդեն ապահովել ենք աշխատանքով ONE WAY-ում, կամ ուղղորդել համապատասխան ազատ հաստիք ունեցող կազմակերպություններ, վերջինների կողմից հետաքրքրություն ցուցաբերելու արդյունքում: Սակայն, պետք է նշենք, որ աշխատանքի տեղավորման հարցում աջակցությունը մեր կողմից պարտադիր չէ:

Արդյո՞ք դասընթացները կարող են անցկացվել անհատական հիմունքներով:

Դասընթացները հիմնականում անց են կացվում խմբակային տարբերակով, սակայն, որոշ դեպքորում, կարող ենք կազմակերպել նաև անհատական հիմունքներով:

Արդյո՞ք իրականացվում է դասընթացի արժեքի 100% փոխհատուցում, եթե վերջինս Ձեր համար արդյունավետ չի եղել:

Դասընթացի 100% փոխհատուցում լինում է միայն այն դեպքում, երբ` 1. մասնակիցը առավելագունը 2-րդ դասից հետո փաստարկներով ներկայացնում է դասընթացը իր համար արդյունավետ չլինելու պատճառները 2. չի տրամադրվում լիարժեք գիտելիք դասընթացի շրջանակներում:

Վճարումը ե՞րբ է կատարվում:

Դասընթացների համար վճարումը կատարվում է նախապես: