ԲԼՈԳ

Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ

«Համեղ» նկարների գաղտնիքը բացահայտված է

21.02.19

 

 

Իրական օշարակը շատ արագ է լուծվում բլիթների մեջ, այդ պատճառով օշարակը փոխարինում են մեքենայի մարտկոցի յուղով, որ լուսանկարիչը հասցնի անել անհրաժեշտ կադրերը: Կա ևս մեկ մեթոդ: Բլիթները պատում են կոշիկի կամ կտորի ջրակայուն լաքով: Այն կայուն շերտ է ստեղծում, որի միջով օշարակը չի անցնում:

Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ
Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ

 

 

 

Տաք կերակուրը իրականում երկար ժամանակ գոլորշի չի արձակում, այդ իսկ պատճառով լուսանկարիչներն օգտագործում են արհեստական գոլորշի արձակող սարքեր:

 

 

 

Եգիպտացորենի փաթիլները ակնթարթորեն թրջվում են կաթի մեջ և իջնում ափսեի հատակը: Եթե կաթը փոխարինենք սպիտակ հեղուկ սոսնձով, փաթիլները կմնան վերևի հատվածում և չեն փոխի նախնական տեսքը:

Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ
Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ

 

 

 

Կաթ, սուրճ, գարեջուր և նմանատիպ այլ խմիչքների նկարահանումների ժամանակ, դրանց մեջ լցվում է հեղուկ օճառ: Այն ստեղծում է դիմացկուն փրփուր, որն ավելի գրավիչ տեսք է հաղորդում ըմպելիքին:

 

 

Նկատե՞լ եք, որ սափրվելու համար նախատեսված փրփուրն իր ձևը լավ է պահպանում, և, ի տարբերություն սերուցքի, չի ձևափոխվում: Սա էականորեն հեշտացում է լուսանկարչի աշխատանքը: Լուսանկարչին անհանգստացնող միակ փաստն այն է, որ ոչ-ոք սխալմամբ չուտի «աղանդեր»-ը:

Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ
Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ

 

 

Արհեստական լուսավորության էլեմենտների «պատճառով» պաղպաղակն արագ կորցնում է տեսքը և հալվում: Դրա համար այն փոխարինում են կարտոֆիլի գունավորված պյուրեով կամ օսլայի մածուկով, շաքարի փոշիով, եգիպտացորենի օշարակով, ճարպով և այլ բաղադրիչներով: Այս ամենն ախորժելի չէ, սակայն իրական պաղպաղակի տեսք ունի և չի հալվում:

 

 

 

Արևելյան լապշաները շատ արագ են պատրաստվում, և նույնքան արագ էլ չորանում ու կորցնում են իրենք տեսքը: Այդ գործընթացը դանդաղեցնելու համար այն պատում են գլյուկոզայի օշարակով, որն օգտագործվում է աղանդեր պատրաստելու համար:

Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ
Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ

 

 

 

Այս մեթոդն օգտագործվում է նաև սենդվիչների լուսանկարահանումներ իրականացնելիս: Խմորի շերտերի միջև դրվում են ստվարաթղթեր, որոնք ամրացվում են փայտիկներով և թույլ են տալիս ոչ իրական ծավալ հաղորդել:

 

 

 

Նկատել ե՞ք, որ մրգերը լուսանկարներում կորցնում են իրենց փայլը: Դրա համար լուսանկարիչները գտել են հետաքրքիր միջոց այն վերականգնելու համար՝ մրգերը պատում են մազերի համար նախատեսված լաքով:

Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ
Ինչպե՞ս են ստացվում «համեղ» նկարներ

 

 

Խմիչքի գազավորվածությունը ցուցադրող պղպջակները վերականգնելու համար կարելի է օգտագործել թթվայնությունը կայունացնող դեղահաբեր: Գազավորված ջրի և այս տեսակ դեղահաբերի միացումը առաջացնում է չեզոքացման ռեակցիա, որի հետևանքով պղպջակները նորից հայտնվում են, ինչն էլ հենց պետք է լուսանկարչին: