ԲԼՈԳ

Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները

Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները

11.08.18

Եթե ցանկանում եք փոխել գործունեության ոլորտը ու դեռ փորձում եք հասկանալ, թե որն է այն մասնագիտությունը, որ կցանկանայիք ունենալ, կամ ուզում եք խորացնել արդեն իսկ առկա գիտելիքներն ու ավելի պրակտիկ դարձնել դրանք, խորհուդ ենք տալիս կարդալ այս հոդվածը, որի շրջանակներում կփորձենք ներկայացնել Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունների մի մասը՝ իրենց դրական և բացասկան կողմերով, քանի որ ընտրություն կատարելիս ընտրում ենք դրականը՝ հաշվի առնելով բացասականը:

Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները
Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները

Հայաստանի ամենապահանջված «ոչ գրասենյակային» մասնագիտությունները

Լինելով զարգացող երկիր՝ Հայաստանն ընդլայնում է իր մշակութային, քաղաքական, առևտրային կապերն աշխարհի տարբեր երկրների հետ, ինչը նպաստում է նոր ոլորտների զարգացմանն ու համապատասխան որակյալ մասնագետների պահանջարկի աճին: Ուշադրություն դարձնենք կարևոր մի բառի՝ «որակյալ»: Համացանցի առկայությունը շատերիս թույլ է տալիս ենթադրել, որ եթե գիտեմ այբուբենն ու քերականական մի քանի կանոն, ապա գիտեմ լեզու, եթե գիտեմ մի քանի տեսարժան վայրի անուն, ապա գիտեմ աշխարհագրություն, գիտեմ մի քանի տարեթիվ, ապա գիտեմ պատմություն և այսպես շարունակ: Իսկ երկիրն ու ազգը ներկայացնելն ու զարգացնելը որակյալ մասնագետի, այլ ոչ թե սիրողական մակարդակի գիտելիքի տեր մարդու աշխատանք է:

Այս ամենը գիտակցելով՝ անմիջապես զբոսարջիկների հետ առօրյա շփում և աշխատանք ունեցող և իրականացնող ONE WAY GROUP-ը մեկնարկեց ONE WAY TRAINING պրոյեկտը և որակյալ մասնագետ դառնալ ցանկացողներին սկսեց առաջարկել մի շարք երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներ, որոնց ընտրության շեշտը դրված էր մասնագիտւթյան պահանջարկի վրա. զբոսավարների, հյուրանոցային կառավարման մասնագետների, հարսանեկան հանդիսությունների կազմակերպիչների, կարի և ձևավորման, dj basic express և այլ դասընթացներ, որոնց ընթացքում տրամադրվում են այն բազային գիտելիքները, որոնց վրա հետագայում նպատակասլաց ու աշխատասեր ապագա մասնագետներն սկսում են ստեղծել որակ:

ONE WAY TRAINING-ի կողմից կամակերպվող  դասընթացներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները
Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները

Հայաստանի ամենապահանջված «գրասենյակային» մասնագիտությունները

Հայաստանում տեխնոլոգիաների, տնտեսության, միջազգային հարաբերությունների զարգացումը նպաստում է բանկային, լեզվաբանական և IT ոլորտների մասնագիտությունների պահանջարկի աճի, որոնց կարելի է պայմանականորեն անվանել «գրասենյակային» մասնագիտություններ: Այստեղ ևս ONE WAY TRAINING-ն իր ներդրումն է կատարում՝ կազմակերպելով այնպիսի պահանջված մասնագիտություններին վերաբերող դասընթացներ, ինչպիսիք են արտագնա տուր մենեջերների, ներգնա տուր մենեջերների պատրաստման, ինչպես նաև ամադեուս ծրագրի և այլ դասընթացներ:

Մասնագիտության ձեռքբերման դասաժամային տևողությունը տարբեր է (այստեղից էլ՝ արժեքային երբեմն աննշան, երբեն էլ զգալի տարբերությունները), կախված վերջինիս բնույթից: Սակայն հատկանշական է գիտակցել, որ ցանկացած մասնագիտության բարձրորակ դրսևորման հիմքում ընկած է գիտելիքի ամենօրյա համալրումն ու պրակտիկ կիրառությունը, ինչը բերում է մասնագիտության՝ անձի վրա ունեցած անգնահատելի դրական ազդեցության, այն է, ամեն օր ինքնակրթմամբ և աշխարհը ճանաչելու ձգտման առկայության:

Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները