Հետաքրքիր փաստեր փողի մասին
06.09.19Մարդկությունը սովորում է, կրթություն ստանում, մասնագիտանում, աշխատում և գումար վաստակում: Այս շղթայի ընթացքում ոչ բոլորն են ուշադրություն դարձնում փողի ծագմանը, զարգացմանը, կրած փոփոխություններին: Իսկ փողի պատմությունն իսկապես շատ հետաքրքիր փաստեր է պարունակում: Այս հոդվածում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փողի վերաբերյալ հետաքրքիր փաստեր, որից հետո գուցե այն շատերի համար դադարի մնալ պարզապես դրամ կամ լումա:


Դրամատուն կամ պարզապես բանկ
Վստահ ենք, որ քչերը գիտեն, որ «բանկ» բառն իր կիրառության սկզբնական շրջանում թարգմանվում էր «սեղան», քանի որ առաջացել էր իտալերեն banco բառից, որ թարգմանաբար նշանակում է «սեղան»: Այս ամենը, սակայն, տրամաբանական կապ ունի դրամատների առաջացման և կազմավորման հետ, քանի որ հենց շուկաներում՝ սեղանների առաջ էին նախաբանկիրները գործարքներ իրականցնում:
Մետաղադրամ, բայց այս ենթավերնագրի համար монета
Մետաղադրամ լատիներենից թարգմանաբար նշանակում է «պահապան», որ անմիջականորեն կապված է հռոմեական դիցուհի Յունոնայի «պաշտոնի» հետ: Դիցուհու տաճարի մոտ տեղակայված արհեստանոցներում ստեղծում էին մետաղական փող, որոնց հետագայում սկսեցին անվանել լումա, կոպեկ, монета, իսկ անգլիացիներն առհասարակ փողին տվեցին money անվանումը:


Միլիոնատեր դառնալու երազանք ունեցողների համար
Եթե երազում եք դառնալ միլիոնատեր, բայց չգիտեք՝ ինչպես հասնել երազանքին, առաջարկում ենք գնալ Զիմբաբվե, որտեղ ընդամենը 4 ամերիկյան դոլարի դիմաց կկարողանաք ձեռք բերել 10 000 000 Զիմբաբվեի դոլլար: Երազանքներն իրականանում են, այս փաստ անքակտելի է :
$ նշանի ծագման պատմությունը
Պարզվում է դոլարի այս նշանը ավելի վաղ է կիրռության մեջ եղել, քան ինքը՝ ամերիկյան դոլարը: Նախկինում այն եղել է մեքսիկական պեսոյի դրամային նշանը: ԱՄՆ-ի ձևավորման շրջանում այստեղ կիրառվել է մեքսիկական պեսոն, իսկ հետագայում՝ դոլարի ի հայտ գալուց հետո, դրամանշանը տրվել է վերջինիս: Ի դեպ նշանն առաջացել է P և S տառերի միաձուլումից:


Ծալվելը
Երբևէ մտածե՞լ եք, թե քանի անգամ կարելի է ծալել ու բացել ու նորից ծալել թղթադրամը: Իսկ մենք գիտենքJ 4000 կրկնակի ծալք, իսկ հետո թղթադրամը պատռվում է: Նշենք, որ սա վերաբերում է բոլոր տեսակի թղթադրամներին:
Ընդդեմ խաբեության
Նախկինում մետաղադրամի արժեքը կայանում էր նրա քաշի և մետաղի որակի մեջ: Շատ դեպքերում կողքից այն քերում էին հետագայում նոր մետաղադրամ ձուլելու համար: Նմանատիպ խարդախությունների վերջը տալու նպատակով Իսահակ Նյուտոնը հնարեց մետաղադրամի կողքերի այն ժամանակ նախշերը, որ մեր օրերում զուգահեռ գծերի շարան են: Նման նախշի առկայությունը թույլ չէր տալիս այլևս խաբեբաներին մետաղադրամներից նոր մետաղադրամ ստեղծել:


Այլ նպատակի ծառայելու համար
Պարզվում է թղթադրամը հնարել են Չինաստանում, բայց կիրառել ոչ այն նպատակով, որով հիմա կամ մի քանի դար շարունակ մենք ենք կիրառում: Հուղարկավորության ընթացքում թղթադրամներն այրում էին կրակի վրա՝ վստահ լինելով, որ դրա շնորհիվ հանգուցյալը հարուստ կապրի անդրշիրիմյան աշխարհում: