ԲԼՈԳ

Հյուրանոցային մենեջմենթ

Հյուրանոցային մենեջմենթ. եկ բացահայտենք ոլորտում աշխատելու ցանկությունդ

16.01.20

 

Ի՞նչ ենք հասկանում և ի՞նչ ենք պատկերացնում, երբ խոսվում է հյուրանոցային մենեջմենթի և/կամ հյուրանոցային մենեջերի մասին: Որո՞նք են վերջինիս գործառույթները: Որո՞նք են այն գիտելիքները, որ նա պետք է ունենա աշխատաշուկա մուտք գործելու համար: Այս ամենի մասին կխոսենք այսօր, և, ինչու ոչ, գուցե նաև խթան հանդիսանանք, որպեսզի բացահայտեք ոլորտում աշխատելու Ձեր ցանկությունը:

Հյուրանոցային մենեջմենթ
Տուրիստական անգլերեն

 

Հյուրընկալության ոլորտն ուսումնասիրողների և խորացված գիտելիքներ ձեռք բերել ցանկացողների համար կան մի շարք հնարավորություններ. համալսարանական կրթություն, դասընթացներ, համացանցային դասընթացներ /հիմնականում արտասահմանյան/: Հրաշալի տարբերակ է պրակտիկ ուսուցումը, եթե կլինեն հյուրանոցներ, որ կհամաձայնվեն ուսուցանել Ձեզ:

Իսկ եթե կա ցանկություն մտնել ոլորտ /բացել Ձեր իսկ սեփական հոսթելը կամ հյուրանոցը/ որպես սեփականատեր, առավել ևս պետք է տիրապետեք հյուրանոցային կառավարման հմտություններին:

Ոլորտի գործառույթներն ու պահանջվող գիտելիքները

Հյուրանոցային մենեջմենթը միայն անձնակազմի մենեջմենթ չի նախատեսում, ինչպես կմտածեն շատերը: Այն չի սահմանափակվում հյուրանոցի ընդունարանի աշխատակիցների աշխատանքի կառավարմամբ: Ոլորտի գիտելիքների և հմտությունների ծավալն շատ ավելի լայն է: Նախ և առաջ, բնականաբար, զբոսաշրջային ընդհանուր գիտելիքներ, հյուրանոցների, ընդունարանի գործառույթներ, հյուրանոցի կառուցվածք /սենյակների տիպերն ու հնարավորությունները և այլն/, վաճառքի և մարքեթինգի հմտություններ: Այս ամենին ավելանում են միջոցառումների կազմակերպման հմտությունները, քանի որ հանդիպման սրահներն ու ռեստորանները պետք է ծառայեն նպատակին, տնտեսական, ինժեներական, ՏՏ և անվտանգություն բաժինների գործառույթները, քանի որ որևէ խնդրի առաջացման դեպքում գրագետ մենեջմենթի շնորհիվ հնարավոր է այն շատ արագ, երբեմն էլ հյուրերի համար աննկատ լուծել: Չենք մոռանում HR, հաշվապահության, ինչպես նաև հյուրերի և գործընկերների համար ճիշտ գնառաջարկ մշակելու մասին:

Հյուրանոցային մենեջմենթ
Հյուրանոցային մենեջմենթ

Այս ամենի մասին պարտավոր է գաղափար ունենալ սեփականատերը, որպեսզի իրականացվի գրագետ և արդյունավետ մենեջմենթ, իսկ հյուրանոցի յուրաքանչյուր բաժնի մենեջեր պարտավոր է գոնե գաղափար ունենալ մյուս բաժինների մենեջմենթի մասին, որպեսզի թիմային աշխատանքը ապահովի անթերի հյուրանոցային մենեջմենթ:

ONE WAY TRAINING-և, գիտակցելով Հայաստանում սպասարկման ոլորտի զարգացման կարևորությունը, առաջարկում է ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ հյուրանոցային և տուրիզմի ոլորտում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետի՝ Մարինա Սոլախյանի հետ:

Դասընթացին ծանոթանալու  համար սեղմեք այստեղ: