ԲԼՈԳ

Ինչպե՞ս ճիշտ սկսել կարիերան

13.06.19

Հռետորակա՞ն, թե՞ պարզապես հարց, որ հուզում է շատերին. «Ինչպես ճիշտ սկսել կարիերան»: Արդի հնարավորություններն անխոս շատ են ու բազմաբովանդակ. Դասընթացներ, կամավորական աշխատանք, ուսում կամ աշխատանք արտերկրում, թրեյնինգներ, սեմինարներ և մի շարք այլ տարբերակներ ինքնարթվելու, փորձ ձեռք բերելու, կոփվելու և շրջապատ ձևավորելու համար: Այս հոդվածում կխոսենք այն տարբերակների մասին, որ առաջարկում են ԲՈՒՀ-երը, միջազգային ընկերությունները, հասարակական կազմակերպությունները և ոչ միայն:

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՍԿՍԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ

Ի՞նչ է առաջարկում աշխարհը

Կարիերայի մասին սկսում են մտածել կա՛մ ծնողները, երբ ընտրում են երեխաների համար դպրոց, կա՛մ հենց երեխաները, արդեն գիտակից հասակում մասնագիտություն, կրթական հաստատություն, կա՛մ էլ, ավելի հասուն գիտակցության ժամանակ աշխատաշուկա և գործատու ընտրելիս: Հայաստանն առաջարկում է մի շարք հնարավորություններ կարիերան սկսելու և զարգացնելու համար. կամավորական աշխատանքներ մի շարք հասարակական և միջազգային կազմակերպություններում, մասնակցություն սոցիալական ծրագրերում, միջազգային ծրագրերի մեկնարկներ, որ հնարավորություն են տալիս մասնակիցներին սովորել և/կամ աշխատել արտերկրում: Սրանցից որն է ճիշտ ճանապարհը հենց Ձեզ համար, միանշանակ կապված է Ձեր մասնագիտական և անձնային ցանկություններից և պատկերացումներից: Նշենք միայն, որ ցանկության և համառության դեպքում, կարիերայի անգամ ամենաանիրական բարձունքը հասանելի է: Անհրաժեշտ է պարզապես ոչ միայն ճիշտ ժամանակ ճիշտ տեղում լինել, այլ նաև գտնել ճիշտ կազմակերպություններ, ճիշտ պրոդուկտներ և ճիշտ գնահատել տրվող առաջարկները:

Ի՞նչ է առաջարկում ONE WAY TRAINING-ը

ONE WAY GROUP-ի մեկնարկած ONE WAY TRAINING պրոյեկտը կարիերան ճիշտ սկսել և որակյալ մասնագետ դառնալ ցանկացողներին առաջարկում է մի շարք երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներ, որոնց ընտրության շեշտը դրված է մասնագիտւթյան պահանջարկի վրա. զբոսավարների, հյուրանոցային կառավարման մասնագետների, միջոցառումների կազմակերպիչների, լուսանկարիչների, ավիատոմսերի վաճառքի մասնագետների, DJ-ների, տուրիստական անգլերենի, բրոկերների դասընթացներ, որոնց ընթացքում տրամադրվում են այն բազային գիտելիքները, որոնց վրա հետագայում նպատակասլաց ու աշխատասեր ապագա մասնագետները սկսում են ստեղծել որակ:

Նշենք նաև, որ նոր առաջարկներն իրենց երկար սպասել չեն տա ☺

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՍԿՍԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ