ԲԼՈԳ

Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ

Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ

08.01.19

Նկարագրություն

Այս հոդվածում կգտնեք մի շարք հարցերի պատասխաններ կապված աշխատանքի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերից մեկի՝ մոտիվացիոն նամակի (անգլ. Cover letter, motivation letter) կազմման հետ: Նրանք, ովքեր երբևէ չեն առնչվել նման հարցի հետ, կկարողանան մաքսիմալ տեղեկություն քաղել, հետագայում հեշտությամբ նմանատիպ փաստաթուղթ կազմելու համար:

Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ
Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ

Ինչ է մոտիվացիոն նամակը

Նախ և առաջ առաջարկում ենք ծանոթանալ կամ վերհիշել, թե ինչ է իրենից ներկայացնում մոտիվացիոն նամակը:
Մոտիվացիոն նամակը ինքնակենսագրական և տվյալ հաստիքին դիմելու պատճառների, HR մենեջերի՝ հենց Ձեզ այդ հաստիքի համար ընտրելու փաստերի ու փաստարկների համադրությունն է:

Անգլերենում մոտիվացիոն նամակն ունի երկու տարբերակ` motivation letter, cover letter: Հարկ ենք համարում խոսել այս երկուսի տարբերության մասին, քանի որ մոտիվացիոն նամակ շատ հաճախ պահանջում են միջազգային ընկերությունները:
Առաջին տարբերակը (motivation letter) տրամադրում են կրթական հաստատություններին, ծրագրերի համար դիմելիս: Մինչդեռ աշխատանքի դիմելիս կիրառվում է cover letter տարբերակը:
Այս հոդվածում կներկայացնենք cover letter կազմելու համար անհրաժեշտ տեղեկությունը:

Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ
Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ

Մոտիվացիոն նամակի պարտադիր կետերը

1. Անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ
2. Այն ընկերության անունն ու հասցեն, որին դիմում եք
3. Նամակն ուղարկելու ամսաթիվը
4. Հարգելի պրն/տկն (կամ/և անուն)
5. Բուն նամակը
6. Հարգանքով
7. Ստորագրություն

Գրավիչ մոտիվացիոն նամակի կառուցվածքը

Մոտիվացիոն նամակը կարող է բաղկացած լինել
1. երեք բաժնից. ներածություն (introduction), հիմնական տեքստ (body), եզրակացություն (conclusion)
2. երեք կամ յոթ կարճ փոխկապակցված բաժիններից, որոնք պարունակում են տեղեկություն այն հաստիքի մասին, որի համար Դուք դիմում եք:
Տարբերակներից երկուսի դեպքում էլ հասնելու համար այն նպատակին, որ Ձեր ուղարկած մոտիվացիոն նամակն ընթերցվի և Ձեզ հրավիրեն հարցազրույցի, անհրաժեշտ է հետևել հետևյալ կետերին.

Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ
Ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ

1. Հասկանալ խնդիրը: Անհրաժեշտ է հասկանալ, նրանք փնտրում են աշխատակից որևէ խնդրի լուծման, թե թիմը համալրելու համար: Այդ իսկ պատճառով ընկերության և ազատ հաստիքի վերաբերյալ մաքսիմալ տեղեկություն հավաքեք:
2. Առաջարկել լուծում: Հենվելով վերը նշված կետին՝ առաջարկեք Ձեր լուծումը՝ շեշտը դնելով Ձեր կրթության, ընդունակությունների, փորձի վրա: Ցույց տվեք նրանց Ձեզ ընդունելու իրենց շահը և օգուտը:
3. Ամրապնդեք ստեղծած վստահությունը: Նամակի վերջաբանը նույնքան կարևոր է, որքան նրա սկիզբը: Այդ իսկ պատճառով ավարտեք այն այնպիսի արտահայտություններով, որոնք ոչ միայն կամրապնդեն, այլև է՛լ ավելի կուժեղացնեն Ձեր նկատմամբ վստահությունը: