Ինչպես կազմել վաճառվող տուր փաթեթ
07.02.20Փաթեթ կազմելը թեորիապես շատ հեշտ է, նամանավանդ եթե մասնագիտացած եք ոլորտում, գիտեք ծառայությունների արժեքները: Իսկ վաճառվող փաթեթ կազմելը միշտ չի, որ հեշտ է ստացվում: Ինչպես կազմել վաճառվող տուր փաթեթ, ինչ հանգամանքներ և պայմաններ հաշվի առնել, ինչպես գտնել այն, ինչը սովորական փաթեթը կվերափոխի, կհամեմի ու կվաճառի: Ում ինչ առաջարկել և ինչպես: Այս ամենի մասին է, որ պատրաստվում ենք մանրամասն խոսել այսօրվա մեր հոդվածում: Եվ այսպես հարց. ինչպե՞ս կազմել վաճառվող տուր փաթեթ: Հարցին հնարավորինս մանրամասն պատասխան տալու համար առանձնացրել եք փաթեթներ կայքի համար և ցպահանջ փաթեթներ ենթավերնագրերը:


Փաթեթ կայքի համար
Ցանկացած կայացած տուրիստական ընկերություն ունի կայք, որն անընդհատ թարմացվում և համալրվում է նոր փաթեթներով: Քանի որ օրվա ընթացքում կայք այցելում են տարբեր նախասիրությունների, ազգի մարդիկ, ցանկալի է ապահովել կայքում բազմաբնույթ տուր փաթեթների առկայություն: Ի՞նչը կարող է դարձնել այդ փաթեթները վաճառվող: Նախ և առաջ մրցունակ գինը: Եվ, բնականաբար, հետաքրքիր մանրուքները, հավելյալ ծառայութունները, բոնուսները, ինչպես օրինակ՝ գինու անվճար համտես և այլն: Փաթեթի հետաքրքիր, բովանդակալից և ամենակարևորը, մատչելի և գրագետ նկարագիրը ավելի է մեծացնում այն վաճառվող դարձնելու հավանականությունը: Անպայման նախապես ուսումնասիրեք շուկան. արժեքները, գոյություն ունեցող պահանջարկն ու առաջարկը:
Փաթեթ ցպահանջ
Ցպահանջ տուր փաթեթ ասելով հասկանում ենք կայքից դուրս, տվյալ խմբի և/կամ անձի համար անհատապես կազմված տուր փաթեթը, որ լիովին կապված է վերջինիս ժամանման և մեկնման ամսաթվերից, խմբի մասնակիցների քանակից, նախասիրություններից և նախապատվություններից: Այս պարագայում վաճառվող տուր փաթեթ կազմելու հարցն ավելի հեշտ է լուծել, քանի որ կան հյուրի կողմից սահմանված հստակ պայմաններ, որոնց պարզապես պետք է հարմարեցնել մասնագիտական մոտեցմամբ կազմված փաթեթը: Մի փոքր ավելի բարդ է, եթե հյուրը չի հստակեցնում նախապատվությունները: Սակայն այս պարագայում ևս փորձեք մաքսիմալ շատ տեղեկություն ճշտել հենց հյուրերի մասին, ինչն ավտոմատ կերպով կօգնի կազմել ճիշտ փաթեթ. տարիք, քայլարշավ, էքստրիմ արդյոք սիրում են, թե ոչ, և այլն: Եվ միշտ նշեք, որ առաջարկվող փաթեթը ենթակա է փոփոխության: Այս նախադասությունը ցույց կտա, որ Դուք ճկուն եք և ցանկանում եք ոչ թե պարզապես վաճառել փաթեթը, այլ որ հյուրը գնի իր ցանկացած փաթեթը


Եթե ցանկանում ես տիրապետել այս հմտություններին մասնակցի՛ր Ներգնա տուր մենեջերների պատրաստման դասընթացին, դարձի՛ր պահանջված մասնագետ: