ԲԼՈԳ

Ինչպե՞ս վարել գրագետ պաշտոնական նամակագրություն

01.05.20

Բոլորս այսօր սովոր ենք արագ տեքստեր հավաքել հեռախոսով, համակարգչով, քանի որ մեր առօրյա շփման մեծ մասն իրականացվում է հեռախոսային հավելվածների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի միջոցով։ Շատերն աշխատանքի ընդունվելիս վստահ են, որ կարող են արագ կազմել նամակն ու ուղարկել հասցեատիրոջը։ Բայց քչերն են գիտակցում, որ առօրյա ՛՛չաթային՛՛ նամակագրությունը կտրականապես տարբերվում է պաշտոնական նամակագրությունից։ Եվ որ ամենակարևորն է, պետք է ընդունել այն փաստը, որ պաշտոնական նամակագրությունը ՊԵՏՔ Է գրագետ լինի, այլապես այն կարող է անլուրջ արձագանքի արժանանալ, կամ էլ առհասարակ անտեսվել։ Շատերը կասեն, որ չեն պատրաստվում գրասենյակային աշխատանքի անցնել, և հետևաբար չեն տեսնում անհրաժեշտություն իմանալու գրագետ պաշտոնական նամակագրության հմտությունները։ Բայց չէ որ դեսպանատուն դիմելիս, արտերկրում ուսաումնական հաստատությանը գրելիս, որևէ պետական մարմնի՝ Ձեր իսկ շահերի պաշտպանության համար անհրաժեշտ նամակի կազմման պարագայում Ձեզ հենց այս ոճն է անհրաժեշտ լինելու։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք բոլորին զինվել համբերությամբ և կարդալ մինչև վերջ այն մասին, թե ինչպես վարել գրագետ պաշտոնական ամակագրություն։

Ինչպե՞ս վարել գրագետ պաշտոնական նամակագրություն
Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները

Հաջոդականություն, տեքստի տեսքը, լեզուն, ստուգողական

 

Որպեսզի թեման վերացական չթվա, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պաշտոնական նամակի մի նմուշ, որի օրինակի վրա էլ կներկայացնենք այն ամենը, ինչին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գրագետ պաշտոնական նամակագրության ժամանակ։

 

 

 

Հարգելի’ ․․․,

Համաձայն մեր նախնական պայմանավորվածության՝ խնդրում եմ հաստատել 1DBL սենյակի ամրագրումը 01․01․20-07․01․20թ ժամանակահատվածի համար։

Հաստատման նամակում կխնդրեմ նշել վճարման ենթակա գումարի չափը և առանց տույժի չեղարկման պայմանները։

 

Հարգանքով՝

Անուն Ազգանուն

Պաշտոն

Եվ այսպես, եկեք քննարկենք գրագետ պաշտոնական նամակի կարևորագույն կետերը․

Հաջոդականություն, տեքստի տեսքը, լեզուն, ստուգողական
1․ Դիմելաձև

1․ Դիմելաձև

 

Անգամ եթե անձը, ում հասցեագրված է նամակը /օր․՝ հյուրանոցի մենեջերը/ Ձեզ մոտ և հարազատ մարդ է, պետք է հիշել, որ ոչ թե Դուք նրան եք նամակ գրում, այլ Ձեր ընկերությունը, ի դեմս Ձեզ, նամակ է ուղարկում Ձեր ընկերոջը, ով այդ պահին ներկայացնում է մեկ այլ ընկերություն։ Այդ իսկ պատճառով պահպանեք պաշտոնական լեզուն։ Եվ ոչ մի դեպքում մի օգտագործեք այդքան տարածում ստացած ՛՛սմայլիկները՛՛։

2․ Հեշտ ընթեռնելի տեսք

 

Մի մոռացեք դպրոցում մեզ այդքան շատ հանդիպած ՛՛նոր միտքը գրել նոր տողից, մի մատ խորքից՛՛ արտահայտությունը։ Միտքն ավարտելուց հետո աշխատեք հաջորդ տողին անցնել 2 անգամ Enter սեղմելով։ Նման դեպքում տողերը շատ կիպ չեն լինի իրար, և երկար կամ ձանձրալի տեքստի տպավորութոյւն չի ստեղծվի։

3․ Պահպանեք գրագետ լեզվի բոլոր նախապայմանները։

3․ Պահպանեք գրագետ լեզվի բոլոր նախապայմանները։

4․ Նամակի վերջում անպայման նշեք Ձեր անունը, ազգանունը և պաշտոնը /եթե իհարկե Ձեր էլեկտրոնային փոստի ստորագրության մեջ այն ավտոմատ կերպով չի երևում/։

 

Բնական է, որ տարբեր լեզուներում կան կետադրական և շարադասական տարբերություններ։ Սակայն այս մի քանի հիմնական կետերը առկա են բոլորում։