ԲԼՈԳ

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐՆ ԻՄԱՆԱ ԳԱԲՐԻԵԼ ԵՎ/ԿԱՄ ԱՄԱԴԵՈՒՍ ԾՐԱԳՐԵՐԸ

ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐՆ ԻՄԱՆԱ ԳԱԲՐԻԵԼ ԵՎ/ԿԱՄ ԱՄԱԴԵՈՒՍ ԾՐԱԳՐԵՐԸ

19.12.19

Նախորդ հոդվածում /Ինչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները/ առանձնացրեցինք և մանրամասն ներկայացրեցինք ներգնա, ներքին և արտագնա տուր մենեջերների գործառույթները և պահանջվող հմտություններն ու գիտելիքները: Արտագնա տուր մենեջերի հմտություններից են /երբեմն պարտադիր/ Ամադեուս և Գաբրիել ծրագրերի իմացությունը: Հարց է առաջանում. ինչո՞ւ:  Ինչո՞ւ պետք է լավ արտագնա տուր մենեջերն իմանա Գաբրիել և/կամ Ամադեուս ծրագրերը: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում Ամադեուս և Գաբրիել ծրագրերը, ինչով են այս երկու ծրագրերը նման միմյանց և ինչով են տարբերվում: Այս ամենը նաև կտա հարցի պատասխանը:

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐՆ ԻՄԱՆԱ ԳԱԲՐԻԵԼ ԵՎ/ԿԱՄ ԱՄԱԴԵՈՒՍ ԾՐԱԳՐԵՐԸ
Ամադեուս / Amadeus/

Ամադեուս / Amadeus/

Ավիաընկերությունների շրջանակում մեծ ճանաչում գտած Ամադեուս /Amadeus/ ծրագիրը հնարավորություն է տալիս ամրագրել ավիատոմսեր, հյուրանոցներ, ճամփորդական շրջագայություններ: Ավիաընկերությունների մի մասը ծրագիրն օգտագործում է տոմսեր ամրագրելու և վաճառելու համար, մյուս մասը՝ ռեսուրսները, այն է՝ ժամանակացույցներ, չվերթներ, ուղևարձեր, պահելու և կառավարելու համար: Ամադեուս ծրագիրն ստեղծվել է 1987թ: Հիմնադիր ընկերություններն են Air France -ը, Iberia- ը և Lufthansa- ը:

 

ONE WAY Training-ի կողմից կազմակերպվող Ամադեուս ծրագրի դասընթացի շրջանակներում կառընչվեք հետևյալ կետերի հետ.

  • Ամադեուս ծրագրի ուսուցում
  • Կոդերի ուսուցանում
  • Ավիատոմսի ամրագրում
  • Ավիատոմսի վաճառք
  • Պրակտիկ գործունեություն՝ փոփոխել թռիչքի օրը և ձևակերպել ավիատոմսի վերադարձ

Հարկ ենք համարում  նշել, որ այս հինգ կետի ներքո մի շարք հմտություններ ու մեծ ծավալի տեղեկատվական պաշար կա: Արտագնա տուր մենեջերի հաստիքին դիմելիս պատրաստ եղեք, որ Ձեզնից կպահանջեն Ամադեուս ծրագրի իմացություն:

Դասընթացին ծանոթանալու  համար սեղմեք այստեղ:

ամադեուս

Գաբրիել /Gabriel/

Գաբրիել և Ամադեուս ծրագրերն իրարից այդքան էլ չեն տարբերվում: Կան ավիաընկերություններ, որ իրենց տոմսերը վաճառում են միմիայն Գաբրիել ծրագրի միջոցով կամ հակառակը: Անկախ ամեն ինչից, հետաքրքիր է, որ ծրագրերի ստեղծման և հետագա զարգացման և տարածման ընթացքում Ամադեուսը միշտ եղել է առաջատարը: Այս պահին կան ընկերություններ, որոնք աշխատակից ընտրելիս տեսնում են Գաբրիել ծրագրի անհրաժեշտությունը: Կան համապատասխան դասընթացներ, որոնց հաճախելով կկարողանաք տիրապետել ծրագրի սկզբունքներին, առաջարկող հնարավորություններին և հմտություններին: