Ինքնակոչ և պրոֆեսիոնալ զբոսավարների հավերժ պայքարը
06.11.18Ինքնակոչության խնդիրը միշտ առկա է եղել մասնագիտական տարբեր ոլորտներում: Հարկ է նշել, որ դա ոչ թե ազգային, այլ համամարդկային խնդիր է, քանի որ հիմքում շահն է՝ նյութական և/կամ բարոյական: Ուրախացնում է այն փաստը, որ մասնագիտականը ի պաշտպանություն իր շահերի մշտական պայքարի մեջ է ինքնակոչության դեմ: Այս հոդվածում կխոսենք ինքնակոչ և պրոֆեսիոնալ զբոսավարների հավերժ պայքարի մասին:


Ինքնակոչության պատճառները և դրսևորման հետևանքները
Ինքնակոչության օրինակները արդի իրականության մեջ ահռելի ծավալների են հասնում. լեզվի ոչ մասնագիտական իմացությամբ թարգմանիչներ, մանկավարժական էթիկայից և հոգեբանությունից անտեղյակ ուսուցիչներ, սպասարկման էթիկայից և տակտից զուրկ մենեջերներ, աշխարհագրություն և պատմութուն չիմացող զբոսավարներ: Ցանկը կարելի է անվերջ շարունակել:
Հարց է առաջանում. Ինչու՞: Եթե կարելի է լիարժեք և որակյալ մասնագետ լինել, ինչու՞ լինել ինքնակոչ, և խեղաթյուրել փաստերը, տեղեկությունները, պատմությունը, լեզուն, գիտությունը… Պատասխանը ավելի քան պարզ է. շահը: Լինի այն նյութական, թե բարոյական, արդարացումը ընդունելի չէ, քանի որ զբոսաշրջիկը հեռանում է Հայաստանից թյուր տպավորությամբ մեր կրթական համակարգից, մեր պատմությունից, մի խոսքով, մեր հայրենիքից:
Իրենց երկար սպասել չտվող հետևանքները պարզ են ու ակնհայտ. խեղված կարծիքներ, մեկնաբանություններ համացանցում, որ լույսի արագությամբ անցնում են բերնեբերան, զբոսաշրջության ոլորտի արագ զարգացման խոչընդոտների ստեղծում:


Ինքնակոչ և պրոֆեսիոնալ զբոսավարների հավերժ պայքարին աջակցող լուծումներ
Որպես լուծում օգնության կարող են հասնել կարճաժամկետ կամ երկարաժամկետ (իհարկե ոչ քառամյա) դասընթացները, որոնք ապահովում են հենքային գիտելիքներ` հնարավորություն տալով հետագայում ինքնակրթման և ինքնազարգացման շնորհիվ դառնալ երազած մասնագետը: Եվ ամենակարևորը, այս լուծումը ազատում է ինքնակոչի պիտակից:
Այս լուծման կարևորագույն դրական հատկանիշն այն է, որ դասընթացների կազմակերպիչները, որպես կանոն, հետագայում աշխատանքի են ընդունում կամ օգնում են աշխատանք գտնել լավագույն շրջանավարտներին:
Նման մոտեցում ունի ONE WAY TRAINING պրոյեկտը, որ որակյալ մասնագետ դառնալ ցանկացողներին առաջարկում է մի շարք երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներ՝ զբոսավարների, հյուրանոցային կառավարման մասնագետների, հարսանեկան հանդիսությունների կազմակերպիչների, կարի և ձևավորման, dj basic express և այլ դասընթացներ:
ONE WAY TRAINING –ի կողմից կազմակերպվող դասընթացներին կարող եք ծանոթանալ այստեղ.
