ԲԼՈԳ

«Օսկար»

«Օսկար 2020»-ի «Լավագույն ֆիլմ»-երը

15.02.20

 

Այս տարվա ամենաաղմկահարույց  «Օսկար» կինոմրցանակաբաշխության 92-րդ արարողության ժամանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում էին 9 ֆիլմ.

Ստորև կներկայացնենք այդ 9  ամենաքննարկված և ամենահաջողված ֆիլմերը՝

օսկար 2020
«Ford-ն-ընդդեմ-Ferrari-ի»

«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»

Ջեյմս Մենհոլդի՝ իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է ամերիկյան ավտոմոբիլային կոնստրուկտոր Քերոլ Շելբիի եւ բրիտանացի ավտոարշավորդ Քեն Մայլզի հարաբերությունների մասին, ովքեր միասին ստեղծեցին  միանգամայն նոր սպորտային մեքենա, որը 1960-ականների կեսերին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում կարողացավ մրցել Ferrari-ի հետ:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Ջոկեր»

Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմն անցած տարվա սենսացիան դարձավ: Կինոկոմիքսի մոտիվներով  այս ֆիլմը պատմում է Արթուր Ֆլեքի մասին, ով  ապրում է հիվանդ մոր հետ, և նրան սովորեցնում է «ապրել ժպտալով»:

Լինելով բարի ու միայն ուրախություն պարգևելով մարդկանց՝ Արթուրը հանդիպում է մարդկային դաժանությունների  հետ և աստիճանաբար հանգում նրան , որ այս աշխարհը նրանից ոչ թե բարի ժպիտ կստանա, այլ չարագործ Ջոկերի քմծիծաղ։

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Ջոկեր»
«Մեկ-անգամ…-Հոլիվուդում»

«Մեկ անգամ… Հոլիվուդում»

Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղեր Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Ջոջո ճագարը»

 

Թայք Վայտիտիի «Ջոջո ճագարը» ֆիլմը՝  կոմեդիաի և սյուրռեալիզմի նոտաներով ֆիլմ է, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որի կենտրոնում 10-ամյա գերմանացի տղայի պատմությունն է:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Ջոջո ճագարը»
«1917»

«1917»

Սեմ Մենդեսի «1917» ռազմական դրամա է, որը պատմում է երկու բրիտանացի պատանի զինվորների մասին, ովքեր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վտանգավոր հրաման են կատարում: Նրանց հանձնարարում են հասնել թշնամու տարածք եւ փոխանցել գաղտնի հաղորդագրություն, որը կկանխի հարյուրավոր զինվորների մահը ...

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Ամուսնական պատմությունը»

Նոա Բաումբակի «Ամուսնական պատմությունը» դրաման պատմում է Ամուսինների մասին, ովքեր այդպես էլ չեն կարողացել լուծել իրենց խնդիրները սիրով և աստիճանաբար եկել են ամուսնալուծության որոշման։ Չարլին և Նիկոլը ցանկանում էին պահպանել ջերմ հարաբերությունները, սակայն դա չի ստացվում. Նիկոլը նոր դեր է ստանալով Լոս Անջելեսի հեռուստատեսային նախագծում, ցանկանում է գնալ այնտեղ, իսկ Չարլին որոշում  է մնալ Նյու Յորքում: Նրանք նաև պետք է լուծեին իրենց փոքրիկ որդու խնամակալության հարցը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Փոքր կանայք»

 

Գրետա Գերվիգի «Փոքր կանայք» ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որտեղ առանց հոր ներկայության մեծանում և լավ դաստիարակություննեն ստանում 4 գեղեցկուհիներ:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Իռլանդացին»

Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» «կրիմինալ դրամա» ժանրում նկարահանած մի ֆիլմ է, որը պատմում է իռլանդացի մականունով Ֆրենկ Շիրանի կյանքի պատմության մասին: Նա սկսել է աշխատել որպես վարորդ, հետագայում հասկանալով, որ կարող է ավելի շատ գումար աշխատել՝ սկսում է գանգստերների հետ աշխատել: Այստեղ էլ սկսում է ֆիլմի հիմնական գործողություն...

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Իռլանդացին»

«Պարազիտները»

Ֆիլմը պատմում է աղքատ և շատ անհաջողակ ընտանիքի մասին, ովքեր երազում էին լավ կյանքի մասին. Նրանց բախտը բերում է քանի որ ընտանիքի որդու ուսանող ընկերը մեկնում է մեկ այլ երկիր և ընկերոջն առաջարկում է դասավանդել անգլերեն, իր աշակերտներից մեկին, ով էլ հարուստ ընտանիքից էր: Նա  իհարկե բաց չի թողնում  հնարավորությունը: Հորինելով լավ  անցյալ իր համար,նա ընդունվում է աշխատանքի և վստահություն  վաստակելով շուտով խորհուրդ կտա նրանց վարձել նկարչուհի-ուսուցչուհի  կրտսեր որդու համար: Այնուհետև նրանք իրականացնելով մի հնարամիտ պլան ամբողջ ընտանիքով տեղափոխվում են այդ տուն աշխատելու:

Ռեժիսոր Պոն Ջունհոյի «Պարազիտները» 2019-ի ամենաքննարկվող ֆիլմերից մեկն էր , որը դարձավ  այս տարվա «Լավագույն ֆիլմ»  անվանակարգի հաղթող:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

«Պարազիտները»