
Նոր մասնագիտություն 1 ամսում
Գրանցման վերջնաժամկետը՝ 02.11.2022
- հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 10 դասաժամերի ընթացքում
- նյութի գրագետ և հղկված մատուցում
տեսական, գործնական և մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորում, խորացված գիտելիքների տրամադրում հյուրանոցային գործի ոլորտում:
1. դասերը անց են կացվում երեկոյան ժամերին
2. դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը
3. գործնական և տեսական պարապմունքներ
4. ճանաչողական այցելություն ՀՀ հյուրանոցներից մեկում:
- մասնակիցները կստանան գիտելիքներ հյուրընկալության գործառույթների և կառավարման լծակների վերաբերյալ
- կտարբերեն զբոսաշրջության տեսակները և կհասկանան վերջիններիս դերը Հայաստանում
- կուսումնասիրեն հյուրանոցների հիմնական ստորաբաժանումները եւ նրանց պատասխանատվության շրջանակներում գտնվող գործառնությունների հիմնական առանձնահատկությունները
- կծանոթանան հաճախորդներին մատուցվող ծառայությունների տեսակներին և մատուցման ուղիներին:
1) Ընդհանուր տեղեկություններ հյուրընկալության և զբոսաշրջության մասին
2) Հյուրանոցների և հյուրանոցային ցանցերի կառուցվածք
3) Հյուրանոցների որակավորման միջազգային և տեղական չափանիշները
4) Հյուրանոցի վաճառքի և մարքեթինգի բաժնի գործառույթները
5) Միջոցառումների կազմակերպման բաժնի գործառույթները
6) Սննդի բաժնի գործառույթները
7) Ընդունուրանի գործառույթները (Front office)
8) Տնտեսական բաժնի գործառույթները
9) Ինժեներական բաժնի, ՏՏ և անվտանգություն բաժնի գործառույթները
10) Հյուրանոցի օպերացիոն բաժնի գործառույթներ. կադրեր, ֆինանսներ / հաշվապահություն (Back office)
11) Հյուրընկալության բիզնես ոլորտը՝ տեղաբաշխում
12) Հյուրանոցների գնային քաղաքականություն
13) Շահավետ մենեջմենթ
- հյուրընկալության ոլորտով հետաքրքրվողների համար
- հյուրանոցային գործի բաղկացուցիչների մասին հիմքային գիտելիքներ ստանալ ցանկացողների համար
- հյուրընկալության ոլորտն ուսումնասիրողների և խորացված գիտելիքներ ձեռք բերել ցանկացողների համար
- և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն կարճ ժամանակահատվածում:
- դասընթացին զուգահեռ մասնակիցները կստանան դասավանդվող առարկաների և լրացուցիչ նյութերի էլեկտրոնային տարբերակները
- ավարտական դասը կանցկացվի հյուրանոցներից մեկում, որտեղ մասնակիցները տեղում կծանոթանան հյուրանոցի կառուցվածքին
- յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ստուգիչ, իսկ ամսվա վերջում ամփոփիչ հարցաշարեր, որոնք կօգնեն մասնակիցներին նյութը հեշտությամբ յուրացնելու գործում
- դասընթացը ավարտողները կստանան մասնակցության վկայական
- լսարանները հարմարավետ են՝ ապահովված անհրաժեշտ գույքով:
Ի՞նչ կտա ինձ այս դասընթացը
Մասնակցելով դասընթացին՝ Դուք ձեռք կբերեք նոր մասնագիտություն ակտիվ զարգացող ոլորտում:
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 1,5 - 2 ժամ:
Պարտադիր է արդյո՞ք անգլերենի իմացությունը
Ցանկալի է ունենալ անգլերենի իմացություն, որովհետև նյութերը պարունակում են անգլերեն տերմինաբանություն:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ: