ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑ 20

Լավագույններին երաշխավորում ենք ԱՇԽԱՏԱՆՔ

  • 48 շաբաթ
  • 3 օր շաբաթական
  • 2 ժամ օրական
Սկիզբ՝ 03.10.22
Ավարտ՝ 02.02.23
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Գրանցման վերջնաժամկետը՝ 02.10.2022

ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԵՆ՝

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Հայաստանի աշխարհագրություն, Հայոց պատմություն

ՆԱՐԻՆԵ ՇԱԼՈՒՆՑ

Հայ ճարտարապետություն, Հայկական արվեստի պատմություն

ԳԱՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի կրոնի և եկեղեցու պատմություն

ՍԱԹԵՆԻԿ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Առաջին բուժօգնություն

  • Երաշխավորում ենք՝

    - հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 48 տեսական և 4 պրակտիկ դասաժամերի ընթացքում
    - լավագույներին աշխատանքի ապահովում մեզ մոտ

  • Դասընթացը ներառում է՝

    - լսարանային հանդիպումներ
    - քաղաքային տուր և այցելություն թանգարաններ
    - այցելություններ տեսարժան վայրեր, որոնք նպաստում են ուսումնասիրվող առարկաների ամրապնդմանը գործնական մեթոդների միջոցով։

  • 6 պատճառ՝ ինչու մասնակցել դասընթացին՝

    1. գործնական պարապմունքներ
    2. դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները
    3. դասընթացները երեկոյան ժամերին են
    4. պրակտիկայի ձեռքբերում դասընթացի շրջանակներում

    5. դասընթացից հետո վերապատրաստման հնարավորություն՝ անվճար մասնակցելով ONE WAY TOUR-ի կազմակերպած տուրերին
    6. լավագույններին աշխատանքի ապահովվում:

  • Դասընթացի արդյունքում՝

    Դուք կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեք նոր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում, նաև հաճելի ու շահութաբեր աշխատանք՝ այսօր արագ զարգացող զբոսաշրջության բնագավառում:

Դասավանդվող թեմաները՝

1) Հայաստանի երկրագիտություն`

- Հայաստանի աշխարհագրություն

- երկրաբանություն

- տնտեսություն

- բուսական և կենդանական աշխարհ

2) Հայկական մշակույթ`

- հայկական ճարտարապետություն

- արվեստի պատմություն

- եկեղեցու և կրոնի պատմություն

3) Հայոց պատմություն`

- հին դարեր

- միջին դարեր

- նոր և նորագույն դարեր

4) Զբոսավարության հիմունքներ`

- զբոսավարի էթիկա

- տուրիզմի տեսակներ

- երթուղիների մշակում

5) Առաջին բուժօգնություն

 

  • Ու՞մ համար է դասընթացը՝

    - նրանց համար, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են հմտանալ զբոսավարի աշխատանքում
    - նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել գործնական և տեսական գիտելիքներ զբոսաշրջության մեջ
    - նրանց համար, ովքեր ցանկանում են  ծանոթանալ հայկական մշակույթի և պատմության արմատներին և զարգացնել գիտելիքները այդ բնագավառում
    - և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն կարճ ժամանակահատվածում:

  • Լրացուցիչ տեղեկություններ՝

    - դասընթացի վարձավճարը նախապես ամբողջությամբ վճարելու դեպքում, պրակտիկ դասերի վճարը կզեղչվի
    - Հայաստանում տվյալ բնագավառում միջին աշխատավարձը կազմում է 200-300.000 ՀՀ դրամ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ ԱՄՍԱԿԱՆ`

35.000 ֏
29.000 ֏
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ կտա ինձ այս դասընթացը

Մասնակցելով դասընթացին` Դուք ձեռք կբերեք նոր մասնագիտություն, իսկ լավագույնները կապահովվեն աշխատանքով մեզ մոտ՝ ONE WAY TOUR-ում:

Ո՞ր ժամերին են սկսվում դասընթացները և ի՞նչ տևողություն ունեն

Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ:

Ինչպե՞ս մասնակցեմ

Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ:

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Վարդուհի Օսիպյան

Զբոսավարների պատրաստման հագեցած ու շատ արդյունավետ չորսամսյա դասընթաց, որի շնորհիվ ավելի հարստացրինք Հայաստանի մասին ունեցած մեր գիտելիքները։ Շնորհակալություն մեզ դասավանդող հրաշք մասնագետներին և, առհասարակ, One Way-ի ամբողջ թիմին կազմակերպված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Բոլորին միանշանակ խորհուրդ եմ տալիս մասնակցել։

Հռիփսիմե Ներսիսյան

Շնորհակալ եմ զբոսավարների վերապատրաստման դասընթացների բոլոր դասախոսներից մասնագիտական գիտելիքների անաչառ փոխանցման ու մարդկային որակների համար։ Դավիթ, Նարինե, Արփինե, Լսւսինե, Հռիփսիմե, ես ձեզ շատ սիրեցի <3

Մարի Կարապետյան

Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ համալսարանական 4 տարիների ընթացքում նույնչափ գիտելիք չեմ ստացել, որքան 4ամսյա դասընթացի ժամանակ + ծանոթացել եմ հաճելի մարդկանց հետ, գտել նոր ընկերներ և ոչ միայն 🙂 , սկսել ավելի շատ սիրել Հայաստանը.. Շնորհակալություն One way training-ի թիմին` հրաշք մտահղացման, և մեր ամբողջ դասախոսական անձնակազմին` նվիրված ու արդյունավետ դասավանդելու համար.. !!

Ստելլա Ավագյան

Հրաշք կազմակերպվածություն, հրաշք Դավիթ և թիմ։ Մեկ ակնթարթի պես անցավ այն ժամանակը, որը ծախսեցինք դասերի ընթացքում, արդյունքում ստացանք կոմպլեկտավորված, բազմաբնույթ, բավականին հարուստ գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի պրոֆեսիոնալ զբոսավար դառնալ:

Վարդուհի Գրիգորյան

Ողջունում եմ այն լսարանին, որն իմ գրառումը կարդում է։ Հարգելիներս' մասնակցելով ,,Զբոսավարների պատրաստման 4,, չորս ամսյա դասընթացին' ձեռք ենք բերել այն հմտություններն ու բարձրակարգ գիտելիքներն, որն անհրաժեշտ է այս' շատ կարևոր մասնագիտությանը։ Իսկ ինչ վերաբերում է ONE WAY տուռին'արդի մրցակցային դաշտում նվիրումով, տեղեկատվական մեծ բազայով հագեցած եք աշխատում, որի համար անչափ շնորհակալ եմ։ Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն, այլ փաստեր։ Վստահ և միանշանակ' այլընտրանք չկա �

Տաթև Թադևոսյան

Շնորհակալ եմ շատ այն բովանդակալից 4 ամիսների համար, որ անցկացրել եմ One way-ի զբոսավարների պատրաստման դասընթացի շրջանակներում: Բանիմաց ու հոյակապ դասախոսական կազմ, ովքեր կիսվեցին իրենց գիտելիքներով ու փորձով:

Վահագն Վասիլյան

Շատ լավ և բովադակալից զբոսավարների դասընթացներ որոնց մասնակցելով ձեռք բերեցի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի հիմա աշխատեմ որպես զբոսավար։ Շատ շնորհակալություն Դավիթին և Նարիներին և մեր մնացած դասխոսներին, Արփինեին, Լուսինեին, Հռիփսիմեին յուրաքանչյուր թեմա հանգամանալից բացատրելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն One Way tour-ին հրաշալի դասընթացներ կազմակերպելու համար։ Շատ կուզենամ մասնակցել նաև այլ դասընթացների եթե ժամանակ գտնեմ։

Արմեն Ալիխանյան

Հրաշալի չորսամսյա դասընթացները և գործնական պարապմունքներ։ Արհեստավարժ դասախոսական կազմ, գործող գիտնականներ և գիտական աշխատողներ։ Մասնակցելով դասընթացներին, դուք ձեռք կբերեք և նոր մասնագիտություն, և մեր հայրենիքի մասին ընդգրկուն տեղեկատվություն բոլոր ոլորտներից։

Արփի Հարությունյան

Voxjuyn!!!Yuraqanchyur arjanapativ ev ir erkire sirox u gnahatox mard petq e, ankax ir naxentrac masnagitutyan, lav tirapeti sepakan erkri darerov kertac patmutyane,ashxarhagrutyane,arvestin,kroni patmutyane. ONE WAY I kazmakerpac 4 amsya dasentacnere`jisht ev proffessional entrvac dasaxosakan kazme hnaravorutyun tvecin karj jamanakahatvacum dzerq berel bavakanin giteliqner ayd volortnerum,canotanal turizmi himunqnerin,unenal hajeli praktik dasentacner,inchpes naev dzerq berel nor lav enkerner,Hianali naxadzernutyun!!!!Shnorhakal enq nman hetaqrqir ev hianali naxadzernutyan ev lav kazmakerpvac dasentacneri hamar!!!!

Գայանե Գրիգորյան

Հայաստանը յուրովի սիրելու հայրենիք է և այդ յուրովի սիրելու ու ճանաչելու հնարավորությունը մեզ ընձեռվեց ONE WAY TRAINING-ի շրջանակներում իրականացվող զբոսավարների պատրաստման դասընթացների շնորհիվ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բարեհամբույր, բանիմաց և հոգատար դասախոսներին՝ Գառնիկին, Դավիթին, Նարինեին:Ինչպես նաև դասընթացները համակարգող մեր սիրելի Ռիմային՝ այս չորս ամիսները մեր կողքին լինելու և համբերատար հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալությու՜ն🫶🏼

Լուսիենե Մալխասյան

Զբոսավարների պատրաստման դասընթացին մասնակցելը իմ կողմից ճիշտ որոշման կայացում էր, ինչի մեջ ավելի համոզվեցի պրակտիկ դասերին մասնակցելուց հետո: Այն և՛ մատչելի էր, և՛ արագ և ՛ պրակտիկ բոլոր առումներով: Դասախոսները լավագույն մասնագետներից էին, ինչը շատ պարզ երևում էր դասընթացի ողջ ընթացքում: Հատուկ շնորհակալություն նաև իմ պրակտիկայի ղեկավար կամ ուղեկից գիդին՝ Տաթևին՝ պրակտիկան լավ ու ուրախ մթնոլորտում կազմակերպելու, լավ բացատրելու, նաև մեզ ճիշտ ուղություն ցույց տալու համար: Չմոռանամ նշել նաև Ռիմային, ում միշտ դիմել եմ տարբեր հարցերով և միշտ հարցերս լուծում ու պատասխան են ստացել: Շնորհակալություն ONE WAY-ի ողջ անձնակազմին դասընթացը ստեղծելու և ընթացիկ դասապրոցեսը լավ կազմակերպելու համար: Կարևորներից մեկն այն էր, որ դասապրոցեսի և գործնական դասերի ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, որոնց հետ ունեցած հիշողությունները անմոռանալի են: Շատ շնորհակալություն! Հ. գ. Չմոռանամ նաև շնորհակալություն հայտնել վարորդներին՝ մեր տեղափոխումն անվտանգ ու ապահով իրականացնելու և մեզ հանդուրժելու համար:

Գևորգ Մաճկալյան

Շնորհակալ եմ ONE WAYTRAINING-ին կազմակերպած որակյալ դասընթացների համար։ Զբոսաշրջության ոլորտում նոր մասնագիտություն ձեռք բերելու համար միանշանակ կարող եք դիմել այս կազմակերպությանը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դասընթացները համակարգող Ռիմա Պողոսյանի պրոֆեսիոնալ աշխատանքը։

Աշխեն Մեսրոպյան

Ինֆորմացիայով լեցուն 4 ամիսներ և գործնական դասեր։ Շնորհակալություն One way թիմին

ՆԱԽՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԱՅԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ՈՐ ԿՀԵՏԱՔՐՔՐԵՆ ՔԵԶ

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի արդյունքում մասնակիցները կունենան հյուրընկալության գործառույթների և կառավարման բազմազան ասպեկտներին վերաբերող գիտելիքներ՝ զբոսաշրջության տեսակները և նրանց դերը Հայաստանում, հյուրանոցների հիմնական ստորաբաժանումների եւ նրանց պարտականությունների հիմնական առանձնահատկությունները, հաճախորդներին ծառայությունների տեսակները և մատուցման ուղիները:լ տրամադրված ծառայությունները, լավ ծառայություն մատուցելու համար:

  • 5
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

Դասընթացի արդյունքում սկսնակ ավիադիսպետչերները կսովորեն AMADEUS ծրագիրը, կտիրապետեն ավիատոմսերի վաճառքի հմտություններին, ինչպես նաև...

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
Արտագնա

Դասընթացի արդյունքում մասնակիցների ձեռք կբերեն հիմնական գիտելիքներ և հմտություններ, հաճախորդի հետ աշխատանքի հիմնական սկզբունքներ, արտագնա տուրիզմի

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ԶԱՆԳԱՀԱՐԻՐ

+374 44 362131

ԳՐԵՔ ՄԵԶ